Վատնված է այն օրը, որն անց է կացվել առանց ծիծաղի։ Է. Քյումինգս

Կյանքը պետք է վայելել ու գնահատել և ոչ թե ստիպված տանել ու հանդուրժել։ Այնպես որ, այսօր հենց այն օրն է, որ պետք է դադարես հանդուրժել...

 1  ...մարդկանց, ովքեր դիտավորյալ կերպով բարդացնում են ամեն ինչ: Թույլ մի տուր՝ բացասականությունը արգելի քեզ երջանիկ լինել։ Զննիր այն, ինչ ստիպված ես հանդուրժել։ Ամեն անգամ բացասականից ազատվելով՝ դու տեղ ես բացում դրականի համար։ Երջանկությունը ոգևորող ու սիրող մարդկանց շրջապատում է գտնվում։ Որոշ մարդկանց արհամարհել սովորելը ներքին խաղաղություն գտնելու հրաշալի միջոց է։ Կյանքը հեշտանում է, երբ այն մաքրում ես այն մարդկանցից, ովքեր բարդացնում են այն։

 2  ...մյուսների սպասումների համաձայն ապրելու քո որոշումը: Հիշիր, դու չես կարող հաջողության ու երջանկության մասին քո գաղափարը հիմնես մյուսների կարծիքների վրա։ Մենք այստեղ չենք մյուսների սպասումներն ապրելու համար, մենք այստեղ ենք մեր սեփական ինտուիցիային հետևելու ու անելու այն լավագույնը, որ կարող ենք։ Երբ դու ազատվում ես մյուս մարդկանց սպասումներին հետևելուց ու նրանից, ինչ «պետք է» անես, որովհետև հենց այդպես են բոլորն անում։ 
Բրյուս Լին մի անգամ ասել է. «Ես այս աշխարհ չեմ եկել ձեր սպասումների համապատասխան ապրելու համար, և դու էլ այս աշխարհ չես եկել իմ սպասումների համապատասխան ապրելու համար»։

 3  ...քո սեփական անիմաստ բացասականությունը: Դադարիր կենտրոնանալ քո սթրեսայնության վրա ու հիշիր, թե որքան օրհնված ես։ Բողոքելը ոչինչ չի փոխի, սակայն դրական վերաբերմունքը կարող է շատ բան փոխել։ Կյանքը չափազանց կարճ է ինքդ քեզ հետ պատերազմելով անցկացնելու համար։ Փորձիր ընդունել ու ներել ինքդ քեզ։ Թույլ մի տուր, որ փոքրիկ հիմար բաները կոտրեն երջանկությունդ։ Իրական հարստությունը յուրաքանչյուր պահը իրապես ապրելու ու դրա արժեքը գնահատելու մեջ է։ Կարևորն այն չէ, թե ինչ է պատահում քեզ հետ, կարևորն այն է, թե ինչպես ես արձագանքում այդ ամենին։ Անկախ նրանից, թե որքան ցավոտ է այս պահին քեզ համար, մի օր դու հետ կնայես ու կհասկանաս, որ այսօրվա պայքարը քեզ ավելի ուժեղ է դարձրել։ Այնպես որ ծիծաղիր, երբ կարող ես. դա ամենաէժան դեղն է։

 4  ...անցյալի հին վերքերը: Եթե ցանկանում ես ապրել այն կյանքով, որ ուզում ես, նախ պետք է թողնես այն կյանքը, որն ապրել չես ցանկանում։  Անցյալը թողնելը առաջ շարժվելու առաջին քայլն է։ 
Դու քո անցյալի ձախողումները չես։ Դու քո անցյալի սովորությունները չես։ Դու այն չես, թե ինչպես են ժամանակին մարդիկ վերաբերվել քեզ։ 
Դու այն ես, ով մտածում ես, որ ես այս պահին։ Դու այն ես, ինչ անում ես այս պահին։
Դու այստեղ ես կարևոր պատճառով։ Դադարիր անցյալիդ բանտարկյալը լինել, դարձիր քո ներկայի ու ապագայի «ճարտարապետը»։ Սովորիր քո ափսոսանքներից, սակայն մի պատժիր քեզ դրանցով։ Ապրիր ափսոսանքներից, վախերի սահմանից այն կողմ ու կենտրոնացիր այն հնարավորություների վրա, որոնք այս պահին քո ուշադրությունն են պահանջում։

 5  ...ամեն ինչ հետաձգելու քո արդարացումները: Այսօր դադարիր արդարանալ նրա համար, թե ինչու դու չկարողացար անել դա և փոխարենը սկսիր կենտրոնանալ բոլոր այն պատճառների վրա, թե ինչու դու պետք է դա անես։ Դադարիր խոսել այն մասին, թե ինչ ես արել և/կամ ինչ ես պատրաստվում անել։ Պարզապես արա դա ու թույլ տուր, որ գործերդ խոսեն։ Կյանքում հրաշալի շատ բաներ պատահականությամբ չէ, որ տեղի են ունենում, այլ ընտրությամբ։ Դու երբեք չես իմանա, թե ինչ կարող է տեղի ունենալ, մինչև որ համարձակություն չհավաքես ռիսկի դիմել։ 
Հիշիր, որ միշտ ավելի լավ է առաջ նայել ու պատրաստվել, քան հետ նայել ու ափսոսալ։ Ի վերջո միայն մի բան կա, որ մեր երազանքներն ու նպատակներն անիրականանալի է դարձնում, և դա անգործությունն է։

 6  ...ոգևորվածությունից ու կրքերից թաքցրած «ապահով» կյանքը։ Դու արժանի ես երջանիկ լինել։ Դու արժանի ես ապրել այն կյանքով, որը քեզ ոգևորում է։ Թույլ մի տուր, որ մյուսները ստիպեն քեզ մոռանալ դա։ Մի խաղա այնքան ապահով, որ ինքդ քեզ այնպիսի իրավիճակի մեջ չդնես, որ քո հնարավոր տարբերակներից և ոչ մեկը չբավարարեն քո կոչմանը։ 
Երբևէ եղե՞լ է, որ ինչ-որ բան թաքցնես «ապահով մի վայրում»՝ վախենալով կորցնել այն և մի օր արթնանալով պարզել, որ այնքան լավ ես այն թաքցրել, որ այլևս չես կարողանում գտնել այն։ Եթե այդպես է, ապա պետք է հասկանաս սիրտն ու երազանքները բացելու իմաստությունը։
Հասիր նրան, ինչը կարող է լինել, նույնիսկ այն ժամանակ, երբ կասկածում ես։ Բաց թող այն, ինչ կորած է, նույնիսկ եթե դա ցավոտ է։ Ապրիր այնպես, ասես ոչնչից չես վախենում, նույնիսկ եթե վախենում ես. սրանք այն փորձություններն են, որոնց հանդիպում ես, ու այն որոշումները, որոնք պետք է կայացնես դեպի երջակություն ու հաջողություն տանող կյանքիդ ճամփորդության ընթացքում։

 7  ...ինքդ քեզ արհամարհելը: Կյանքի ամենաբարդ շրջանն այն չէ, երբ մարդիկ չեն հասկանում քեզ, այլ այն, երբ դու ինքդ քեզ չես հասկանում։ Հեշտ է մյուսների համար ապրելը, սակայն փորձիր ինքդ քեզ փորձության ենթակել՝ սեփական գաղափարների, արժեքների ու երազանքների համար ապրելով։ Հավատա ինքդ քեզ։ Լսիր հոգուդ։ Այո օգնիր մյուսներին, սակայն երբեք մի անտեսիր ինքդ քեզ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել