Life.panorama.am-ը գրում է․

Որքան էլ «ռիսկային» մարդ եմ, այդ հարցում համարձակությունս չի ներում. Ալինա Մարտիրոսյան

Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցը մասնագիտությամբ պարուհի, հոգեբան, ֆոտոմոդել Ալինա Մարտիրոսյանն է, ում հեռուստադիտողն առավել շատ սիրում ու ճանաչում է դերասանի կարգավիճակում: «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Տնփեսա» սիթքոմից հայտնի Էդիտան կյանքում նպատակասլաց է, տնակյաց, ամուր բնավորությամբ:

-Այժմ «Տնփեսա» հեռուսանախագիծը արձակուրդի շրջանում է: Նոր առաջարկներ չունե՞ք:

-Առաջարկներ ունեմ գեղարվեստական ֆիլմերից: Նկարահանումները կսկսենք մարտ ամսից, սակայն շատ փակագծեր դեռևս չեմ բացի:

-Ձեզ ժամանակին առավել հաճախ տեսնում էինք գովազդներում:

-Այո, գովազդներում շատ եմ նկարահանվել: Եվ շատ լուրջ գովազդներում. Մեծամասամբ նկարահանվել եմ բանկային գովազդներում:

-Իսկ դերասանական կարիերան ինչպե՞ս սկսեցիք:

-Առաջարկներ շատ էին լինում, բայց, ճիշտն ասած, միշտ խուսափում էի: Մտածում էի, որ չեմ կարող դերասանուհի լինել, տեքստերը չեմ հիշի: Բայց Դասթին Հոֆմանի «Тутси» ֆիլմն ինձ ներշնչեց վստահություն, սովորեցրեց «ռիսկի» դիմել: Այդ ֆիլմով ներշնչված ու ոգևորված՝ համաձայնեցի, կարծես թե, ստացվեց:

-Հիշո՞ւմ եք Ձեր առաջին ֆիլմը:

-Անկեղծ ասած՝ լավ չեմ հիշում: Բայց տարիների դադարից հետո վերադարձա Դավիթ Բաբախանյանի՝ «Պահանջվում է միլիոնատեր» ֆիլմով:

-Երբևէ թատրոնում հանդես գալու ցանկություն, առաջարկ չե՞ք ունեցել:

-Ոչ, ես չունեմ այն «բազան», որով կկարողանամ թատրոնում ներկայանալ: Չեմ սիրում, երբ մարդիկ ինձ վրա ծիծաղում են: Չեմ ցանկանում խեղկատակի դերում լինել երբևիցե: Ես թատերական ինստիտուտ չեմ ավարտել: Թատրոնը մի ուրիշ, շատ բարդ աշխարհ է, որտեղ «ներխուժել» չեմ կարող: Որքան էլ «ռիսկային» մարդ եմ, այդ հարցում համարձակությունս չի ներում:

-Փաստորեն, բնույթով համարձա՞կ եք, սիրո՞ւմ եք «ռիսկային» քայլերի դիմել:

-Այո, շատ: Ես ստանդարտներից դուրս մարդ եմ:

-Չի՞ խանգարում կյանքում:

-Ոչ, օգնում է: Եթե այդ պահին զգում եմ, որ ինչ-որ բան պետք է ասեմ կամ անեմ, ապա մտածածս, անպայման, իրագործում եմ: Ամեն ինչ սիրում եմ մարդկանց երեսին ասել: Նաև, եթե ցանկանամ հենց այսօր գնալ որևէ երկիր և ունենամ այդ պահին այդ հնարավորությունը, ապա անմիջապես կգնամ, վաղվան չեմ թողնի:

-Ալինա, որքան էլ տարիների դերասանական փորձ ունեք, բայց, ամեն դեպքում, այդ ասպարեզում ուսում ստանալու, կատարելագործվելու ցանկություն չունե՞ք:

-Իհարկե, ցանկություն ունեմ: Մարդը միշտ, պարտադիր պետք է սովորի: Իմ ընկերուհի-գործընկերուհի Վիվիեն Բաստաջյանն ինձ շատ էր օգնում «Եղբայրները» հեռուստասերիալի ժամանակ: Սովորելու կարիքն, անհրաժեշտությունը միշտ կա, մարդն ամբողջ կյանքի ընթացքում պետք է կատարելագործվի:

-Ապագայում Ձեզ ո՞ր ոլորտում եք տեսնում:

-Դժվար է պատասխանելը: Ասեմ, որ ես նաև վարսահարդարություն եմ սովորել ու մտադիր եմ հետագայում գեղեցկության սրահ բացել: Մարդկանց գեղեցկացնելն իմ ամենասիրելի գործն է:

-Շատերի կարծիքով՝ դուք հայկական արմատներ չունեք: Նման բան կա՞:

-Ես անգամ լսել եմ, որ հրեա եմ: Հավանաբար, այն պատճառով, որ ինձ վրա կրում եմ նաև Դավիթի աստղը: Իհարկե, նաև Խաչ եմ կրում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել