Esem.am-ը գրում է․

2014-ի նոյեմբերին ամուսնացած դերասան Գևորգ Մանուկյանն Ամանորը դիմավորել է Գյումրիում՝ հայրական տանը՝ կնոջ՝ Աննայի և ծնողների հետ: ESem.am-ը տոնական զրույց է ունեցել դերասանի հետ: Ի դեպ, առաջիկայում կներկայացնենք նաև զույգի սիրո պատմությունը, քանի որ հայտնիները 2015-ին էլ իրենց կյանքի կարևոր իրադարձությունների բացառիկ անդրադարձերը մեզ են վստահում:)

«Քանի որ մենք նոր ենք ամուսնացել, կարծում եմ՝ ճիշտ չէր լինի ուրիշ տեղ նշել Նոր տարին: Նաև՝ վերջերս ենք վերադարձել Դուբայից, որտեղ վայելել ենք մեր մեղրամիսը և լավ հանգստացել,- ասաց Գևորգը ու հավելեց, որ սիրում է Ամանորը, քանի որ ամեն բան նորից է սկսվում: -Սա նոր սկիզբ է, նոր հնարավորություն, ինչը շատ հաճելի է: Դպրոցում էլ մենք ավելի շատ սիրում էինք տետրի նոր էջից գրել, քան կեսից»:

Գևորգի խոսքով՝ Ձմեռ պապուն չի հավատում: «Հոգուս խորքում միշտ ձյունանուշիկին եմ հավատացել, դա ավելի լավ տարբերակ է:)»,- ասաց նա՝ նշելով, որ Ամանորի գիշերն անպայման երազանք է պահում:

«Նախորդ տարի գտա ձյունանուշիկիս ու երազանքս էլ արդեն նրա հետ եմ պահել: Իրականում այս տոնի մեջ կա այդ հրաշքի էներգիան: Անկախ քեզնից ուրիշ թրթիռով ես սպասում Նոր տարուն: Դա նրանցից չէ, որ դու ես սպասում, նրանից է, որ բոլորն են սպասում, բոլորի էներգիան միանում է, և տեղի է ունենում այդ հրաշքը»,- նկատեց դերասանը: 2015-ից ակնկալիքները Գևորգը չի ցանկանում բացահայտել: «Սպասելիքներ կան, սակայն որքան դրանք խորն ես պահում, այնքան թանկ են լինում»,- նկատեց նա:

Դերասանի կարծիքով՝ հայերը սխալ են նշում Նոր տարին: «Մենք առատությունը տեսնում ենք ուտելու մեջ, ոչ թե հոգևոր արժեքի,- ասաց Գևորգն ու կեսկատակ հավելեց, որ Նոր տարվա մեջ համեղ ուտելն է սիրում: -Սիրում եմ թփով դոլման՝ քամած մածունով, սխտորով, կարագով:)»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել