Նաիրա Զոհրաբյան. «Ահաբեկչությունը, ինչ կեղծ գաղափարներով էլ այն սնված լինի՝ խստորեն դատապարտելի ու արգահատելի է»Aravot.am-ը գրում է․

ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ցավակցական նամակներ է հղել Ֆրանսիայի Ազգային Ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնին, Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեին, Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ֆիլիպ Կալտենբախին եւ Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ռընե Ռուքեին

Նամակներում ասված է՝

Անկեղծորեն ցավում եմ դեկտեմբերի 7-ին Փարիզում տեղի ունեցած աննախադեպ ահաբեկչության՝ ֆրանսիական «Շառլի Էբդո» պարբերականի վրա ցինիկ ու լկտի հարձակման եւ անմեղ զոհերի համար։ Տեղի ունեցածը  ահաբեկչություն էր ոչ միայն ընդդեմ Ֆրանսիայի, այլ նաեւ ահաբեկչություն էր ընդդեմ ողջ քաղաքակիրթ աշխարհի, ուր հարգվում է խոսքի ազատությունն ու լրագրողի մասնագիտությունը։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել