Կարծես թե հայկական ֆեյսբուքում ավելի ու ավելի շատ եմ տեսնում կարծիքներ, որոնք փորձում են արդարացնել Փարիզում կատարվածը։ Ոմանք արդարացնում են հենց իսլամիստների թեզով՝ թե բա մեր սրբությանն են ծաղրել, մյուսներն էլ հղում են անում Արաբական գարնան հետևանքների ու Ամերիկայի վարած պատերազմների վրա։
Պարոնայք, դա կեղծ տրամաբանություն է, ու ասեմ ինչու։
Ծաղրանկարներն արվել են Եվրոպայում, ու եթե դա բավարար հիմք է մարդկանց գնդակահարությունն անուղղակիորեն արդարացնելու, ապա, ասենք, նույն Եվրոպան պետք ա ինչքան արաբ կա՝ լապտերների սյուներից կախի, որովհետև, օրինակ, Սաուդյան Արաբիայում մահապատժի են ենթարկում քրիստոնեություն ընդունած իր քաղաքացիներին, Սիրիայում անթիվ եկեղեցիներ պղծվեցին իսլամիստների կողմից, Լիբիայում աստված գիտի ինչ է կատարվում։ Կրոնական պատկանելիության հողի վրա ծագած թեկուզ արդար ցասումը միևնույն է՝ հիմք չի կարող լինել մարդկանց գնդակահարելու համար։
Հետո, մի սենց նրբություն. ահաբեկիչները ծնվել են Ֆրանսիայում, մեծացել են ֆրանսիայում, օգտվել են Ֆրանսիայի օրենքներից ու սոցիալական բոնուսներից... Իսկ հետո բռնել ու Եվրոպայի համար բացարձակապես խորթ ու անգամ անտիպոդ հանդիսացող քաղաքակրթական էլեմենտի համար ֆրանսիացիներ են սպանել։ Ռուսներն ասում են՝ ուրիշի վանք քո կանոնադրությամբ մի խցկվի։ Ավստրալիայում ավելի կոնկրետ են էս իմաստությանը վերաբերվել ու այնտեղ ասում են՝ Ավստրալիան քրիստոնեական երկիր ա, եթե ուզում եք ապրել ինչպես մահմեդական երկրում, ապա դուք չեք ապրի Ավստրալիայում։ Մեր բարեկամական մահմեդական Իրանում, որտեղ կղերապետություն է, մեր հայրենակիցներին ոչ ոք չի խանգարում լինել քրիստոնյա, բայց մեր հայրենակիցներն էլ չեն չարաշահում ու այնպիսի ձևաչափ են մշակել պետության հետ, որ իրենց ոչ մահմեդական լինելը չի խանգարում նրանց ու չի նյարդայնացնում մահմեդականներին։
Ու այսքանով հանդերձ, էդ ինչո՞ւ պետք է նույն Եվրոպայում տոլերանտ լինեն աշխարհի ամենա ոչ տոլերանտ կրոնի ու առավել ևս՝ դրա ծայրահեղական հոսքերի ներկայացուցիչների հետ։ Կարծում եմ, որ այս դեպքում ու առաջիկայում սպասվող մի քանի նմանատիպ դեպքերից հետո Եվրոպայում կսկսի կտրուկ նվազել իսլամական բնակչության թիվը՝ քրիստոնյա ու ոչ մահմեդական բնակչության ճնշման ներքո։ За что боролись, на то и напоролись վիճակներն եմ ակնկալում եվրոպական իսլամիստների համար։



