Tert.am-ը գրում է․
Լավ է, որ մեր աղքատ հասարակության հիմնական մասը գոնե Նոր տարում պահպանում է ավանդույթը և մի քանի օրով թոթափում է աղքատությունը։
Tert.am -ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը՝ ի պատասխան հարցի, թե մեր ժողովուրդը համարժեք գնահատական տալի՞ս է իր նյութական, ինչու ոչ՝ բարոյահոգեբանական վիճակին՝ Նոր տարվա սեղանի վրա ծախսելով այդքան գումար, եռանդ ու առողջություն:
«Նոր տարին տոն է, որը տոնում են այնպես, ինչպես ընդունած է: Դա շատ նորմալ է: Ես չեմ համարում, որ մեր ժողովրդի՝ էդ տոն անելու ցանկությունը դատապարտելի է. մարդիկ տարվա մեջ մի անգամ ցանկանում են սեղան գցեն, ուրախանան: Պրոբլեմը նրանում չէ, որ մարդիկ ուզում են սեղան գցել, պրոբլեմը նրանում է, որ մենք էն աստիճանի վայրէջք ենք ունեցել, որ վերածվել ենք աղքատագույն հասարակության և հիմա մտածում ենք, որ ժողովուրդն էլ պետք է այդ աղքատագույնի մակարդակի իջեցնի իր տոնակատարության աստիճանը: Ես, հակառակը, գտնում եմ, որ շատ էլ լավ են անում մարդիկ: Որ գոնե էս մի բանը կարողանում են պահպանել, չեն վերածվում աղքատների գոնե Նոր տարվա տոնակատարության շրջանում՝ մնացած շրջանում լինելով աղքատներ»,-ասաց նա։
Աղասի Թադևոսյանի մեկնաբանությամբ՝ երկրի 80 տոկոսը աղքատ. նա համաձայն չէ պաշտոնական տվյալների հետ, ըստ որոնց՝ մոտ 32 տոկոս աղքատություն կա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



