Մեր ագրեսոր հարևանն այս գիշերվա ընթացքում 400 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 5500 կրակոց: Հակառակորդի ագրեսիան այնչափ է մեծացել, որ նա կրակում է հայկական խաղաղ բնակավայրերի ուղղությամբ: 
Զինադադարի ռեժիմի սահմանումից մինչ այսօր հայ զինվորը երբեք ադրբեջանական բնակավայրերի և խաղաղ բնակչության ուղղությամբ, նույնիսկ հարկադրված, չի կրակել:
Ես շարունակում եմ պնդել, որ սա տեսակի, աշխարհընկալման պատերազմ է, և որքան շուտ սա ընբռնեն քաղաքակիրթ պետությունները, այնքան աշխարհն առավել ապահով և հանդարտ կլինի:
Հ.Գ. Երկակի ստանդարտներով և սուլթանական ռեժիմների վրա աչք փակելով՝ քաղաքակիրթ աշխարհը խրախուսում է անարդարությունն ու ահաբեկչությունն իր իսկ սրտում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել