Esem.am-ը գրում է․

ESem.am-ը շարունակում է զրուցել հայտնիների հետ ու պարզել, թե ինչպես են պատրաստվում տոներին: Երգչուհի Սյուզի Մելիքյանը հայտնեց, որ այս տարի Ամանորը Հայաստանում է անցկացրել: Ըստ նրա՝ սիրում է այդ օրը տանը լինել, թեև աշխատանքային Ամանորներ ևս ունեցել է: Երգչուհու փոխանցմամբ՝ որոշ չափով զարդարել է տունը, տոնածառը: «Ունեմ Ձմեռ պապիկներ, որոնք ամեն տարի տեղ են գտնում իմ սենյակում»,-շեշտեց երգչուհին և ավելացրեց, որ դեռ հավատում է հեքիաթային իրադարձությունների, որոնք լինում են Ամանորին:

Ինչո՞վ նշանավորվեց 2014-ը:

- Շատ փոփոխություններ եղան: Անձնական ու գործնական հաջողություններով աչքի ընկավ 2014-ը. լավ տարի էր:

Ո՞րն է Ամանորը նշելու լավագույն վայրը:

- Վայրը կարևոր չէ. կարևորը սիրո մթնոլորտն է:

- Որտե՞ղ և ո՞ւմ հետ եք դիմավորել Այծի տարին:

 - Ամուսնուս և հարազատներիս հետ տանը:

Ե՞րբ և ո՞ւմ հետ եք զարդարում տոնածառը:

- Առհասարակ սիրում եմ ինքս զարդարել: Ժամանակին ծնողներիս հետ էի զարդարում, այժմ՝ ամուսնուս:

 Ո՞վ է Ամանորի գիշերվա լավագույն հյուրը:

- Ծնողներն ու հարազատները: 

- 3 ուտեստոր պետք է լինի ամանորյա սեղանին:

- Պասուց դոլմա, աղցաններ, ընդեղեն:

Մինչև քանի՞ տարեկանն եք հավատացել Ձմեռ պապիկին:

- Մինչև տասը տարեկանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել