Փարիզում իրականացված ահաբեկչական հարձակումը միանշանակորեն պետք է դատապարտել և համարել անպաշտպան լրագրողներին սպանդի ենթարկելու ծայրաստիճան ստոր գործողություն:
Բայց պետք է նաև ի նկատի ունենալ, որ հավատացյալ մահմեդականի համար իսլամը, որպես կանոն, ոչ թե զուտ կրոն է, այլ ամենօրյա կենսակերպ, ուստի իսլամը կամ նրա մարգարեին և սրբությունները ծաղրելը կարող է դիտարկվել ուղղակի ոտնձգություն մահմեդականի կյանքի մի կարևոր հատվածի հանդեպ՝ սրանից բխող բոլոր հնարավոր հետևանքներով:
Խոսքի ազատությունը անբեկանելի և կարևոր արժեք է, բայց կարծում եմ՝ կրոնական սրբություններն այն ոլորտը չեն, որտեղ կարելի է անսահման ազատություն տալ ծաղրին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vardan.voskanian/posts/852066118165182?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



