Aravot.am-ը գրում է․
Ինչպե՞ս ազատվել հետտոնական սթրեսից «Չնայած, որ մինչեւ հունվարի 13-ը համարվում են տոնական օրեր, բայց տոնական տրամադրությունն արդեն ամսի վեցից կորում է, մի տեսակ դժվար է՝ մինչ այդ ամբողջ օրը հյուրեր ընդունես- ճանապարհես, ուրախանաս, պարես, հետո միանգամից դատարկություն ես զգում ու չգիտես էլ՝ ի՞նչ անես»,- ասում է 21-ամյա Արմինեն, ավելացնում, որ հիմա տրամադրությունը կտուկ ընկել է, ամբողջ օրը բազմոցին նստած ոչինչ չի ուզում անել: 45-ամյա տիկին Սուսաննայի համար էլ Նոր տարին մի մեծ գլխացավանք է, ասում է՝ սպասում է՝ երբ է ավարտվելու, որ մի լավ հանգստանա. «Մինչեւ էսօր էլ հյուրեր ունենք, ամբողջ օրը սեղան դիր, հավաքիր, աման լվա, տոլմա փաթաթի եւ այլն: Ինչի՞ համար է էս ամեն ինչը, չեմ հասկանում: Լավ չի լինի՞, մի օր մարդ մի լա՜վ քեֆ անի, ուրախանա, վերջանա գնա,- ասում է նա, ավելացնում,- ես կուզեմ մենակ ընտանիքիս, մտերիմներիս հետ նշել: Սուտ բաներ են, ընկնել էս հարեւանի, էս բարեկամի տուն, հետո հաշվարկել՝ ով մեր տուն չի եկել, ես չգնամ, սեղանին սա դնեմ, որ սրան զարմացնեմ եւ այլն… էս տոնը մենք նշել չգիտենք»: Հոգեբան Ասյա Ղազարյան իր դիտարկումն ունի հետտոնական սթրեսի եւ հատկապես Նոր տարուց հետո մարդկանց տրամադրության անկման մասին: Նա Aravot.am-ի հետ զրույցում բացատրում է. «Մենք յուրաքանչյուր պահ լցված ենք նոր սպասումներով, եւ դա հատկապես դրսեւորվում է համամշակութային տոների, իրադարձությունների ժամանակ: Ամանորյա տոնական օրերը ենթադրում են ադապտացիա կենցաղի փոփոխվող պայմաններին, նյութական փոփոխություններին, մարդկանց հետ «ջերմ» հարաբերությունների հաստատմանը ( երբեմն ստիպողաբար- հոգեբան,) կյանքի բնականոն ռիթմի փոփոխություններին , և այս ամենը ուղեկցվում են սթրեսով: Սթրեսի ժամանակ մեր օրգանիզմի ներքին մեխանիզմները հուշում են, որ պետք է հարմարվել նոր ստեղծված պայմաններին, և դրա համար անհրաժեշտ պաշտպանական մեխանիզմներ են ակտիվանում, և դրսևորվում են հոգեբանական գերլարումներով. դիտվում է դեպրեսիա, այլ ոչ թե հանգիստ, երբեմն աշխատունակության անկում , երբեմն ներքին դատարկության զգացում՝սպասելիքները չարդարանալու դեպքում»:

Ասյա Ղազարյանը հիշատակում է ավստրիացի հոգեբան Ֆրանկլին, ով առանձնացնում է նևրոզի նոոգեն տեսակը, որն առավել լավ դիտվում է տոների ընթացքում, երբ օրինակ երազանքները այնքան են մոտիվացնում մեզ, որ դրանց չիրականանալու հետևանքով մարդը կորցնում է կյանքի իմաստը՝ ինչին սպասե՞լ և ինչու՞ : «Ներկայումս, այս տոնը մշակութային մենթալիտետից կախված, նշվում է տարբեր կերպ, այ օրինակ Հայաստանում, սա առավել քան պատճառ է հետտոնական սթրեսի առաջացման, քան նոր շնչով և ուրախությամբ տարեսկիզբը նշելու: Մենք առավել քան վառ փորձում ենք ներկայացնել մեր գրպանի պարունակությունը, ուտեստների բազմազանությունը, որոնք, ցավոք, արդեն ոչ մշակութային առանձնահատկություն ունեն: Մեր «պարտավորեցնող» այցելությունները և հարազատների շնորհավորանքները և այլն…այս ամենը սթրեսի առաջացման նախահիմք են»,- ասում է Ասյա Ղազարյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



