Ադրբեջանի բանակն ի՞նչ է, որ ժողովուրդն ինչ լինի: Մեր սահմանամերձ գյուղերի բնակիչները 20 տարուց ավելի ապրում և արարում են բանակի հետ ուս ուսի տված` կրակոցներին դիմագրավելով: Սրանք ոչ իրենց ժողովրդին են հարգում, ոչ իրենց: Եթե պետք է կրակեք, առյուծ կտրեք, բայց հենց պատասխանեն, մկան ծակը հազար թումանով առնեք, էլ ինչի՞ եք կրակում։ Կամ որ սրանք իրենց ղեկավարներից սովորել են թքած ունենալ մյուսների վրա. պետությունը թքած ունի բանակի վրա, բանակը` ժողովրդի, պետության համար մեկ է, որ իրենց ճաշակած կղանքի պատճառով զինվորներն են տուժում, իսկ զինվորների համար մեկ է, որ իրենց կերած կղանքի համար ժողովուրդն է տուժում: Արդյունքում սրանք կրակում են մեր ամուր կանգնած գյուղերի վրա, պատժվում են, հետո մերոնք ստիպված պատասխան կրակ են բացում իրենց գյուղերի վրա, իսկ սրանք հանգիստ նայում են, թե ինչպես են իրենց գյուղացիները զանգվածաբար փախչում: Բացատրեք դրանց, որ իրենց գնած զինտեխնիկան չի օգնի հաղթել ամուր կանգնած բանակին և հայ գյուղացուն, երբ իրենց բանակը կրակում թաքնվում է, իսկ գյուղերը վախից դատարկվում` անիծելով սեփական բանակը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել