Հունվարի 8-ին է մահացել իտալացի ճանապարհորդ Մարկո ՊոլոնArmlur.am-ը գրում է․

1324 թվականի հունվարի 8-ին է մահացել իտալացի վաճառական, ճանապարհորդ Մարկո Պոլոն: Հայտնի ճանապարհորդը ծնվել է 1254 թվականի սեպտեմբերի 15-ին, Վենետիկում: Նա ներկայացրել է Ասիայի երկրներում իր ճանապարհորդությունների պատմությունը շուրջ 1300 թվականին իր շարադրած «Աշխարհի բազմազանության մասին» (ֆրանսերեն` Livres des merveilles du monde) գրքում։ Չնայած երկում ներկայացված տեղեկությունների նկատմամբ առկա որոշ անվստահությանը, որը առաջ է եկել դրա լույս ընծայումից քիչ հետո և շարունակվում է առ այսօր, ներկայումս այն մասնագետների մեծամասնության կողմից ճանաչվում է որպես արժեքավոր աղբյուր 13-րդ դարի երկրորդ կեսի Պարսկաստանի, Չինաստանի, Մոնղոլիայի, Ինդոնեզիայի, Հնդկաստանի և այլ երկրների աշխարհագրության, ազգագրության, պատմության ուսումնասիրության համար։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել