1in.am-ը գրում է․

ԱՄՆ-ը չի ճանաչում Պաղեստինը որպես ինքնիշխան պետություն, և այն Միջազգային քրեական դատարանին միանալու իրավունք չունի: Այս մասին հայտարարել է Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Պսակին:
Լրագրողները նրան հարց էին ուղղել այն մասին, թե ԱՄՆ-ը ինչպե՞ս կարող է ազդել այս հարցով ՄԱԿ-ի որոշման վրա, եթե Վաշինգտոնը Միջազգային քրեական դատարանի անդամ չէ: «Այո, անդամ չէ, սակայն մենք հայտարարություն ենք արել այն մասին, որ նրանք չունեն իրավունք Հռոմի կարգավիճակի նկատմամբ, և մեզ պետք է լսեն»,- պատասխանել է մամլո քարտուղարը:
Պաղեստինը Միջազգային քրեական դատարանի լիիրավ անդամ կդառնա այս տարվա ապրիլի 1-ից՝ երեքշաբթի հաստատել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը: Դա թույլ կտա պաղեստինցիներին մեղադրանքներ առաջադրել իսրայելցի պատասխանատու անձանց դեմ ռազմական հանցագործությունների վերաբերալ: