Bem.am-ը գրում է․
– Ինչպիսի՞ն էր 2014 թվականը Ձեզ համար, մի քանի խոսքով ամփոփեք ձիու տարին:
- 2014 թվականը իմ տարին էր, և բոլորը կանխատեսում էին, որ այն լավ է անցնելու և, իսկապես, մեծ ձեռքբերումների տարի էր ինձ համար թե՛ կարիերայում, թե՛ անձնական կյանքում: Անձնականի առումով այն,որ ունեմ հոյակապ ընտանիք, որը ինձ համար միշտ առաջնային է, և հետաքրքիրն այն էր, որ այս տարի երեխաս սկսեց քայլել,իսկ հունվարի 6-ին՝ հենց Սուրբ ծնունդի օրը տղաս սկսեց խոսել, աղջիկներս մեծ ձեռբերումներ ունեցան նկարչական ոլորտում:
Իսկ ինչ վերաբերվում է կարիերային, ապա այս տարի ստացա նոր դերեր: Թատրոնում «Համլետ» ներկայացման մեջ Օֆելյայի դերը խաղացի, ինչը ինձ համար, իմ կենսագրության համար կարևոր դեր էր, ինչպես նաև, Սունդուկյանի թատրոնում խաղացի Կարեն Ջանիբեկյանի հետ «Վանա կատու» ներկայացման մեջ, որը նույնպես ինձ համար մեծ պատիվեր էր, նույն բեմում խաղալ Կարեն Ջանիբեկյանի հետ, մարդ, ով արդեն լեգենդ է :
2014-ին շնորհակալ եմ նաև մի նոր գեղարվեստական ֆիլմում նկարահանվելու համար. դա նույնպես դերասանի համար ձեռքբերում է և առհասարակ դերասանի կարերիայում հաջողությունը կայանում է նրանում, երբ դու պահանջված ես, ես ունեմ աշխատանք և ինձ համարում եմ կայացած դերասանուհի:
- Ի՞նչ ցանկություներ և նպատակներ կան 2015 թվականի հետ կապված:
- Շատ կցանկանամ զարմացնել, որովհետև միշտ միօրինակ մնալը ձանձրալի է դառնում: Կցանկանամ մի այնպիսի դեր ստանալ, որով կզարմացնեմ, որովհետև որպես դերասանուհի սիրում եմ տարբեր կերպարներ կերտել, ինձ հեռոււստասերիալից ավելի շատ գիտեն որպես հումորային դերասանուհի և հաղորդավարուհի, կցանկանամ որևէ լուրջ կերպար, կերպարանափոխվել և նորովի ներկայանալ հանդիսատեսին: Ցանկանում եմ, որ այս տարի ավելի առողջ ու ավելի լավատես լինենք, ես իմ երեխաներին միշտ ասում եմ. «Մենք ունենք աչքեր, ձեռքեր, ոտքեր, քայլում ենք, երգում ենք, դա արդեն իսկ շատ մեծ բան է մեզ տրված և ամեն փոքր բանի մեջ պետք է գնահատել կյանքը, պետք չէ սպասել յուրհատուկ հրաշքների, հրաշքը պետք է տեսնել և գնահատել ամեն օրը, ամեն պահին, ամենուր: Կյանքն ինքնին հրաշք է»:
– Ձեր կյանքի ամենամեծ հրաշքը:
– Ամենամեծ հրաշքը, բնականաբար, իմ ընտանիքն է, ես շատ եմ կարևորում անձնական կյանքը, ինձ համար առաջին տեղում է, և ես շատ շնորհակալ եմ, որ ունեմ ինձ հասկացող երկու հրաշք աղջիկներ, տղա, որը Աստծու կողմից ինձ պարգև եղավ, և իհարկե, հիանալի ամուսին, ով հասակնում է ինձ իմ գործում և ընդունում իմ բոլոր թերություները տանը, որովհետը ես որպես տնային տնտեսուհի ունեմ շատ թերություներ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ