Life.panorama.am-ը գրում է․
Psysiology and Behavior ամսագրում հղիներին առնչվող նոր հետազոտություն է տպագրվել: Պարզվում է՝ լեհ բժիշկներն առաջարկում են երեխայի սեռը ճշտել առանց ուլտրաձայնային հետազոտության: Պարզելու համար՝ ապագա երեխան աղջիկ է, թե տղա, կօգնեն հղի կնոջ սննդային նախասիրությունները:Համաձայն հետազոտության՝ եթե կնոջ մոտ հղիանալուց հետո զզվանք է առաջանում նախկինում սիրելի ուտելիքի հանդեպ, ապա, ամենայն հավանականությամբ, տղա կծնվի:
Հետազոտության հեղինակները պնդում են, որ զզվանքը նախկինում սիրելի ուտելիքի նկատմամբ պաշտպանական ռեակցիա է օրգանիզմի կողմից, ինչի շնորհիվ ավելի թույլ և խոցելի արական սեռի էմբրիոնն ավելի մեծ շանսեր է ձեռք բերում գոյատևելու: Ի դեպ, այս երևույթը չի կարելի նույնացնել տոքսիկոզի հետ, որոնք շատ նման են իրար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://life.panorama.am/hy/news/2015/01/07/kid-sex/281234
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



