Tert.am-ը գրում է․
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 8-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Ձնաբքի հետևանքով փակ է Վարդենյաց լեռնանցքը: Դժվարանցանելի են Սպիտակի ոլորանները, Գյումրի-Բավրա, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները:
Արագածոտնի մարզի Ապարան և Սյունիքի մարզի Սիսիան քաղաքների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու մարզերում, Շիրակի մարզի Աշոցք գյուղում, Տավուշի մարզի Դիլիջան, Իջևան, Բերդ, Սյունիքի մարզի Կապան, Կոտայքի մարզի Հրազդան, Աբովյան քաղաքներում ձյուն է տեղում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2015/01/08/roads/1553557
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



