Այլ կերպ քան նողկանք հնարավոր չէ անվանել ,,Է.պրես,, կոչված կայքի նյութը բանակի մասին, որը վերնագրված է նախագահի անունով, որպեսզի ավելի մեծ հնչեղություն ստանա:
Չնայած դուք հարգելի լինել չեք կարող ոչ մի կերպ, բայց դա դիմելաձև է: Կայքի խմբագրություն դուք թուրք եք և ավելին` ներքին թուրք: Գ. Նժդեհը, որին ևս համոզված եմ չեք ընդունում և դա ձեր միակ գենետիկ ստրկության դրսևորումը չէ, ասում էր, որ թուրքից ավելի վտանգավոր ներքին թուրքն է: Դուք հենց դա եք, որ կաք, սակայն մենք մի քանի կատերով կանդրադառնանք որոշ հարցերի, որոնք արծարծել եք ձեր ,,էժանագին,, նյութում: ՊՆ-ը ՀՀ պետականության կարևորագույն գերատեսչություններից մեկն է, ոչ մի հայ ու այս երկրի նկատմամբ սեր ունեցող անձը չի կարող ասել. «ՊՆ-ն և դրա ԼՂՀ ՊԲ մասնաճյուղը»: Թերթեք ադրբեջանական կայքերը ու տեսեք ինչքան եք դուք տարբերվում նրանցից հենց միայն այս որակումներով: Նույն կերպ շարունակում եք հետո էլ առանց հիմնավորման պնդելով, որ մարտի 1-ին բանակը ժողովրդի դեմ է կիրառվել: Եթե տեղյակ չեք ասենք, որ ոչ մի փաստ չկա, ու դա չեն գտել անգամ փաստահավաք խմբի անդամները, որ բանակը ուղղակի կիրառվել է ժողովրդի դեմ: Ձեր թուրքական ուղեղին հասու չէ, որ ամեն մի համազգեստավոր բանակ չի ներկայացնում: Դուք, բնականաբար, նույն անպատասխանատու կերպով խոսում եք զինվորների սպանությունների կոցկման մասին, այդպես էլ չհասկանալով կամ չուզենալով հասկանալ, որ այդ նախարարությունը ոչ մի կապ չունի գործերի քննության հետ, որ մենք խաղաղ պայմաններ չունենք և այլն: Դուք այդ նույն երգը թութակի նման կրկնում եք արդեն երկար ժամանակ ու քանի որ թշնամիներն եք այս երկրի, ապա դուք այդ բողոքողների կողքին եք ավելի երկար ժամանակ, իսկ շատ-շատ լրագրողներ հոգնեցին ու շատ բան հասկացան այդ գործերից և հրաժարվեցին նույն խոսքերից: Իսկ բանակում քրեական բարքերի մասին բայկաները ուղղակի ծիծաղ են առաջացնում` արդեն հաշվի առնելով հատկապես անցնող տարվա արդյունքները, իսկ վերջին անգամ երբ եք լսել որևէ ենթակայի որպես էժան աշխատուժ օգտագործելու մասին փաստ: Միայն վերջին երեք տարում նման դեպքերի համար պատժվել են մի քանի սպաներ ու անգամ գեներալներ և դա վաղուց անցած բան է, սակայն դուք դա պիտի կրկնեք, քանի որ դա ձեռնտու է մեր թշնամուն: Սակայն դուք այդ խոսքերը որպես նախաբան եք օգտագործում ձեր հիմնական դավաճանությունը մարսելի դարձնելու համար: Քարվաճառյան դիվերսիայից հետո դուք, օգտագործելով մեր մարտական եղբայրների դժգոհությունները և նրանց գլխին բառիս բուն իմաստով սարքելով, պնդեցիք, որ դա դիվերսիա չէր կարող լինել: Սակայն փոխանակ լեզուներդ կտրեիք այն անհերքելի փաստերից հետո, որոնք ի հայտ եկան դատավարության ժամանակ, դուք շարունակում եք արդարացնել ձեր խավիարային հատկացումները: Հասկանալի է, որ զեկույց պետք է ներկայացնեք Բաքու և այլ կերպ լինել չի կարող լինել: Ամեն դեպքում ձեր թուրքական ականջների համար ևս մեկ անգամ կրկնենք, որ այդ տականքներից երկուսի արհեստավարժ հետախույզ դիվերսանտ լինելու փաստերը եղան հենց ադրբեջանական նյութերում, ընդհուպ մեկի մասին գրված գրքով: Սակայն սա էլ դեռ ամբողջը չէ, նրանք հայ երեխա են սպանել, հայ սպա են սպանել, հայ կին են կուրացրել: Նրանց մոտ հայ գերու դաժանաբար իրականացրած քննության նյութեր են հայտնաբերվել, որը դիտել են հազարավոր մասնագետներ: Տականքներ դրանից առավել էլ ինչ է հարկավոր ձեզ, որ դուք հասկանաք մի պարզ բան, նրանք հանցագործներ են ու չի կարելի դրանից հետո ասել. «ՊՆ-ներն ու ՊԲ-ները», «Չճանաչված ԼՂՀ», «այսպես կոչված դատարանում» և այլն:
Դե պարզ է, քանի որ ձեր հայրենիքի կողմից պաշտոնապես չի հաստատվել նրանց դիվերսանտ լինելը և ինչպես դուք եք ասում. «…մեկ սպանվածի և երկու գերեվարվածի էթնիկ պատկանելությունը միակն է, որ չի հերքվել Ադրբեջանի կողմի…», ապա դուք, լինելով նրանց ներկայացուցիչը Հայաստանում, պիտի շարունակեք պնդել դա: Մնացածը արդեն մեխանիկական կրկնություն է, շրջապտույտի նման կրկնում եք Ալիևի պաշտոնական քարոզչության թեզերը: Դուք այդ թեզից ընդամենը մեկ անգամ եք շեղվել, այն էլ թակարդն եք գցել ինքներդ ձեզ: Երբ խոսել եք ձերբակալված լրագրողների մասին ու փորձել եք օրինակներ բերել չեք էլ նկատել երևի, թե ինչպես եք թակարդում հայտնվում: Այո, Ադրբեջանում ձերբակալում են ու հենց ձեր նմաններին առաջին հերթին, սակայն ձերբակալում են նաև արդար քննադատողներին: Իսկ Հայաստանում արդարացի քննադատներին ոչ միայն չեն ձերբակալում, այլև հրավիրում են քննարկումների, խորհուրդներ լսում: Սակայն դա չէ ամենամեծ տարբերությունը, այլ այն, որ անգամ ձեր նման դավաճաններին չեն ձերբակալելու այս նյութից հետո: Հայաստանյան Ազատության ռադիոկայանի ներկայացուցիչները, ի տարբերություն ձեզ, լրագրողներ են ու ազատ էին գնալ Քարվաճառ կամ Վարդենիս և տեսնել, որ այդ երեք տականքները միամիտ չեն հայտնվել այնտեղ և թեյ չէին խմում: Տականքներ, հասկացեք մի պարզ բան, եթե ձեր տասչորսամյա երեխային սպանած լինեին, ձեր կնոջը կուրացրած լինեին և այլն, չե կարծում թե անմեղության կանխավարկածով կմոտենայիք գործին: Օ, ինչ եմ ասում, մոռացել էի, որ սպանել են ձեր թշնամիների երեխային, սպային: Ի դեպ, տգետներ, դիվերսանտը քրեական հոդվածով նախատեսված որակում չէ, որը հաստատի կամ հերքի դատարանը: Դիվերսանտը մասնագիտություն է կամ գործունեության որակում, որը հաստատվում է առանց դատարանի եզրակացության:
Հ. Գ. Ձեզ սրանից հետո էլ են ներելու, քանի որ Հայաստանում այլ արժեքներ են հաստատված և դրանով են տարբերվում առաջին հերթին ՀՀ ՊՆ-ն և ԱՀ ՊՆ-ն: Ամենամեծ ցավը սակայն այն է, որ դուք օգտագործում եք մեր մարտական ընկերների քաղաքական դժգոհությունները ձեր ստոր նպատակների համար: Կոռնիձորի Արո նայի ում մոտ էիր պնդում, թե նրանք դիվերսանտներ չեն: Այս մարդիկ հայ սպային ու երեխային սպանողներին անմեղության կանխավարկածով են նայում, ձեր արյամբ ազատագրված Արցախի դատարանը անվանում են «այսպես կոչված» և այլն: Ձեր ավանդույթների շարունակող քաջարի զինվորների գործն ամբողջացնող բանակը «պն-ներ ու պբ-ներ» են անվանում:
Պահեստազորի սպաների հայկական միություն



