Արմենիա TV-ի հեռուստադիտողներին  մի շարք տոնական անակնկալներ են սպասվում (լուսանկարներ)

Life.panorama.am-ը գրում է

Այսօր՝ դեկտեմբերի 31-ին,  մեկնարկում է «Արմենիա» հեռուստաընկերության ամանորյա եթերը:  Բոլոր հաղորդումներն ու նախագծերը եթեր կհեռարձակվեն տոնական ձևաչափով, իսկ երեկոյան Արմենիա TV-ի հեռուստադիտողներին  սիրված դերասանների և շոու բիզնեսի ներկայացուցիչների մասնակցությամբ նոր, հումորային, երաժշտական ծրագիր է սպասվում:

Տոնական եթերը կմենկարկի այսօր, ժամը 20:15-ին՝ «Տնփեսա» հեռուստասերիալի ամանորյա ցուցադրությամբ, որին կհաջորդի ամանորյա «Ֆուլ Հաուսը»: Տոնական երեկոյի բարձր տրամադրությունը կապահովի հեռուստադիտողի կողմից սպասված «Ուրիշի փոխարեն» գեղարվեստական ֆիլմի պրեմիերան: Ժամը 22:30-ից սկսած Արմենիայի եթերում կլինի նոր «Ամանոր 2015» խորագրով հումորային, երաժշտական հեռուստաֆիլմը:

Ի թիվս այլ տոնական ծրագրեր, հունվարի  2 –ից սկած բացառիկ իրավունքով կցուցադրվի Թիմուր Բեկմամբետովի՝ երեք մասից բազկացած «Տոնածռներ» կատակերգությունը ( հունվարի 2-ին՝ ժամը 11:00-ին, հունվարի 3-ին՝ ժամը 10:20-ին, հունվարի 4-ին՝11:30-ին):  Տոնական տրամադրությունն էլ ավելի  կբարձրացնի հայկական և ռուսական շոու բիզնեսի ներկայացուցիչների մասնակցությամբ «Տաշի շոու» մեգահամերգի ցուցադրությունը, որը «Արմենիա հեռուստաընկերությամբ» կհեռարձակվի հունվարի 1-ին , ժամը 20:00-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել