«Ազատ Ձայն» լրատվականի «Ձայն Արարատի» հաղորդաշարի 51-րդ թողարկումը նվիրված է 1860-ականներին սկիզբ առած ֆիդայական-ազատագրական շարժմանը, որը շարունակվեց մինչև 1910-ական թվականները: Արաբոն,Կարապետը, Աղբյուր Սերոբը, Անդրանիկը, Հրայր Դժոխքը, Գևորգ Չավուշը և այլ հերոսներ առաջնորդեցին այս շարժումը և հայ ազգի այդ օրհասական պահին կարողացան պայքարել վայրագ թշնամու դեմ: Հաղորդման ընթացքում ներկայացվում է՝ երբ և որտեղ է ծնվել ֆիդայական շարժման գաղափարը, հաջողությունները, այդ ժամանակահատվածում հայոց կուսակցությունների վարքագիծը, Անդրանիկի և Հրայր Դժոխքի գաղափարական բախումները: Հյուրն է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, պ.գ.դ. պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել