1in.am–ը գրում է.

ԱՄՆ Օրեգոն նահանգի Փորթլենդ քաղաքի բնակիչ Ռոյ Դուֆեքը վաճառել է մահճակալ, որի ներսում իր ընկերուհու` Հեյլի Քրյուսի կատուն է եղել: Կենդանին այնտեղ է մտել ոչ մեծ անցքով: Այս մասին հաղորդում է Gawker-ը: Կատուն անհետանալուց 10 օր անց տուն է վերադարձել:
Տղամարդը կահույքը վաճառել է նոր տուն տեղափոխվելու նախօրեին: Երբ գնորդներն ապրանքը բեռնել են իրենց ավտոմեքենան և հեռացել, Դուֆեքը նկատել է կորուստը:
Տղամարդը զանգահարել է կահույքի նոր սեփականատերերին, սակայն վերջիններս կատվին չեն գտել: Դուֆեքը ենթադրել է, որ կենդանին մահճակալից դուրս է եկել ճանապարհին: Մեկ օր անց, երբ կատվի որոնումները հաջողությամբ չեն պսակվել, տղամարդն իրենց կորստի մասին հայտարարություն է գրել Reddit կայքում:
Սակայն, կատվին կրկին չի հաջողվել գտնել: Դեկտեմբերի 28-ին նա ինքնուրույն տուն է վերադարձել:



