1in.am–ը գրում է.

Քիմ Քարդաշյանը Instagram-ում լուսանկարներ է հրապարակել, որտեղ ժպտում է: Նա խոստովանել է նաև, որ կնճիռների առաջացման վախի պատճառով հազվադեպ է ժպտում, գրում է Spletnik.ru-ն։
Լուսանկարում Քիմը հանդես է եկել ընկերոջ՝ Շամարի Մաուրիսի հետ: Երևում է, նա աշխարհում միակ մարդն է, ով կարող է ծիծաղեցնել Քիմին:
«Տեսեք, ես կարողանում եմ ժպտալ….Միայն ոչ հաճախ, քանի որ դրանից կնճիռներ են առաջանում»,- գրել է նա իր լուսանկարի տակ:
Ի միջիայլոց, ԶԼՄ-ները հաղորդում են, որ Քիմն ու Քանյեն վերջապես տեղափոխվել են իրենց սեփական տունը: Հիշեցնենք, որ այս ամբողջ ընթացքում Քիմն ապրել է մոր՝ Քրիս Ջեների հետ: Ուեսթ ընտանիքի նոր տունը գտնվում է Hidden Hills փակ թաղամասում, որտեղ բնակվում է նաև Քրիսը:
Նշենք, որ Ուեսթների նոր տունը 2000քմ տարածք ունի:





Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1515234.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



