Bem.am-ը գրում է․
Մեկ ամբողջ տարի, շուրջ 365 օր, որոնցից յուրաքանչյուրը առանձնանում է իր յուրահատկություններով, բազմաթիվ հաջողություններով և լցնում տարին մի ամբողջ պատմությամբ, որը հիշում են ժպիտով կամ տխրությամբ, բայց հասկանալով, որ անցածն անցյալ է, իսկ առջևում մի նոր տարի է՝ լի նույնքան հետաքրքիր 365 օրերով…
Թե ինչպե՞ս է շատերի կողմից սիրված երգչուհի Նանա Կարապետյանը անցկացրել 2014 թվականը, ի՞նչ ակնկալիքներ ունի գալիք տարվանից և ինչպե՞ս է երգչուհին հանդես գալու նաև դերասանուհու կերպարոով … BEM.am կայքը հյուրընկալվեց Կարապետյանների բնակարան, զրույցեց նրա հետ այս և այլ հետաքրքիր թեմաների շուրջ և այժմ իր ընթերցողին է ներկայացնում հետաքրքիր ֆոտոշարք՝ Նանայի և նրա ընտանիքի անդամների՝ մայրիկի՝ Տիկին Քնարիկի, իր եղբոր և նրա կնոջ՝ Սերգո և Սուսաննա Կարապետյանների և նրանց հրաշք փոքրիկի մասնակցությամբ: Ի դեպ, փոքրիկը՝ Մարին, արդեն ծանոթ է հանդիսատեսին Նանայի և Սարոյի «Կարոտ» տեսահոլովակից:
Խոսելով 2014 թվականի մասին Նանան ասաց, որ այն ինչ- որ լուրջ փոփոխություն չմտցրեց իր կյանքում, պարզապես փորձել են աշխատասիրությամբ առաջադիմել. «2014թ.-ին ստացա պատվոգրեր, շքանշան, մրցանակներ և այլն, որի համար շատ շնորհակալ եմ հայ ժողովուրդին. դա նրանց սերն է, որի շնորհիվ մենք արժանանում ենք նման մրցանակների»:
Հարցին, թե ինչո՞վ է նշանավորվել 2014թ.-ն, Նանան պատասխանեց.
«2014թ.-ն նշանավոր էր նրանով, որ ես կարողացա իմ կողքին ավելացնել մի շարք պոզիտիվ և լավ մարդկանց: Նաև այս տարի կարողացա համերգներով հանդես գալ մարզերում, որը հիմա շատ դժվար է, շատ շնորհակալ եմ ժողովուրդից. ես շատ մեծ լիցքեր ստացա:
Նաև համերգներ ունեցա Ռուսաստանի Դաշնության տարբեր քաղաքներում, և այս բոլոր համերգներով ես ուզում էի նշել իմ՝ բեմում անցակցրած 10 տարիները, այո ես արդեն 10 տարի երգում եմ… Նանան 10 տարեկան է: Մյուս տարի հանդիսատեսի դատին կհանձնեք մի ննոր տեսահոլովակ «Իմն է նա» երգի հիման վրա, որը ամբողջովին կադրեր են մենահամերգներից»:
Թե ի՞նչ նորություններ են սպասվում 2015թ.-ին, Նանան պատասխանեց.
«2015-ին կլինեն շատ շատ նորություներ՝ նոր տեսահոլովակներ նոր երգեր, միգուցե նաև լինի ձայնասակվառակ՝ նոր երգերով համալրված, որը կլինի թվով իմ 7-րդ ձայնասկավառակը: Կլինի նոր դուետ, բայց չեմ ցանկանում ասել՝ ում հետ. դա կլինի անակնկալ, սպասեք նոր երգերի որոնք կլինեն հատուկ ֆիլմերի համար: Նշեմ նաև,որ պատրաստվում եմ նկարահավել գեղարվեստական ֆիլմում և նաև կատարելու եմ ֆիլմի սաունդթրեկը, այսինքն հանդես եմ գալու և՛ երգչուհի, և՛ դերասանուհի, խաղալու եմ հենց Նանայի կերպարը»:
Նանան հավելեց,որ գուցե սկսի հանդես գալ նաև որպես դերասնուհի նշելով, որ շատ աշխատասեր է:
Երգչուհին նոր տարին նշելու է Մոսկվայում, որտեղ մի քանի տեղերում աշխատելու է, և վերդառնալու է հետ:
Եվ վերջում շնորհավորելով հայ ժողովրդի Ամանորն ու Սուրբ ծնունդը, Նանան եզրափակեց. «Ժողովուրդին մաղթում են, որ լինեն լավատես, առողջ, թող լինեն բարիկամ, որովհետև ես միշտ ասում եմ՝ ինչ տալիս են, դա հետ է գալիս… խաղաղություն եմ մաղթում, կարևորը, թող մեր զինվորները առողջ վերդառնան հետ…»: