-Ինչպիսի՞ն էր 2014 թվականը Ձեզ համար, կայն նպատակներ որոնք իրագործեցիք:
-2014 շատ լավ տարիր էր ինձ համար հատկապես նրանով, որ վերջապես կարողացա իմ աղջկան տանել թավջուտակի, և սովորեցի դիամհարդարում, որը շատ վաղուց էի երազում, վերջապես ժամանակ և հնարավորություն եղավ այդ մասնագիտությանը ևս տրապետելու: Նկարահանվեցի 3 գեղավեստական ֆիլմերում, որոնք հերթականությամբ շուտով կցուցադրվեն քաղաքի կինոթատրոներում, նաև սկսեցի աշխատել կենտրոն հեռուստաընկերությունում և սկսեցի վարել «կադրից դուրս» հաղորդաշարը: Մի խոսքով, շատ գոհ եմ 2014-ից:
-Նշեցիք, որ վարում եք «Կադրից դուրս» հաղորդաշարը: Ինչպիսի՞ ն եք Դուք կադրից դուրս:
-Կադրից դուրս ես շատ ուրախ եմ, միշտ տրամադրությունս բարձր է:
-Ընդունվել եմ Երևանի գեղեցկության սրահներից մեկում որպես դիամհարդար, և նաև որպես դերասանուհի ինձ հաճախ է պետք գալիս, և ես շատ սիրելով հանդերձ ցանակնում էի մասնագիտանալ նաև այս ոլորտում, սա ինձ համար հիմա և՛ աշխատանք է և՛ հոբբի, հա ի դեպ աշխաատանքի հրավերը շատ պատահաբար ստացա: ինձ թվում է՝ ցանկացած գործի գաղտնիքներին սկսում ես տիրապետել աշխատելու ընթացքում:
-Ի՞ նչ երազանքներ ունեք, որոնք կցանկայիք իրագործել 2015 թվականին:
-Ճիշտն ասած, որպես այդպիսին ցանկություներ կամ երազանքներ չունեմ, բնականբար մեծամասամբ կապված են իմ աղջկա հետ, բայց հույս ունեմ, որ բարեբեր տարի կլինի:
-Ինչո՞ վ էր տարբերվում 2014 թվականը մյուս տարիներից :
-Տարբերվում էր նրանով, որ այս տարվա ձմեռը գարուն էր,
-Ինչպիսի՞ պլաներ կան 2015 թվականի հետ կապված:
-Մեկ հրավեր ունեմ, որ փակագծերը չեմ ուզում բացեմ, որովհետև դեռ ինքս էլ հստակ կողմնոոշված չեմ այդ հարցում:
-Արդո՞ ք տեղյակ եք 2015 թվականի նորաձև գույներից և զգեստներից:
-Ես նկատել եմ, որ այս տարի ակտուալ է դեղինը և ես շատ եմ սիրում այդ գույը և պատրատվում եմ ձեռք բերել ինձ համար դեղին գույնի զգեստ:
-Հաճախ ե՞ ք կատարում գնումներ:
-Ես ինձ համար շատ դժվարությամբ եմ ինչ-որ բան ընտրում և ամեն անգամ լարվում և ջղայնանում եմ շոփինգից հետո, երբ ես սկում եմ ավելին ուզել, քան իմ հնարավորություներն են ինձ թույլ տալիս, դրա համար ուշ -ուշ եմ գնում:
Ավելի շատ աղջկաս հետ կապված եմ գնումներ կատարում և չեմ կարևորում հագուստի բրենդը:
-Ի՞ նչ կմաղթեք հայերին ամանորի առթիվ:
-Ես շատ եմ ուզում, որ գալիք տարում մենք բոլորս սկսենք ապրել մեր համար, որ ավելորդ կաղապարների մեջ մեզ չդնենք, որպեսզի դուր գանք ինչ -որ մեկին, որ չկենտրոնանք մանրունքների վրա, միշտ առողջ և 2014-ի նման գարուները գան ու չգնան:
Եվ զրույցի վերջում դերասանուհին պատմեց փոքրիկ ամանորա պատմություն կապված իր աղջկա հետ.
Հինգ օր առաջ աղջիկս արթնացավ առավոտյան ամուր ինձ գրկեց և ասաց. Բարի լույս, մամ, մի բան հարցնեմ, բայց ինձ խոսք տուր ,որ չես խաբի,
-Հարցրու
-Մամ ձմեռք պապիկ կա՞
ես դեռ չէի պատասխանել նա կրկին ասաց՝ մամա ինձ չխաբես:
…դե նա խնդրել էր չխափել:
ես ասեցի, որ չկա, ու նա սկսեց լացել:
Այդ պահին շատ էի նեղվել, որ չեմ խաբել նրան: