1in.am-ը գրում է․
Մայքլ Քիթոնը, որը Թիմ Բերթոնի «Բեթմեն» (1989) ֆիլմում մարմնավորել է չղջիկի, բողոքել է կլաուստրաֆոբիայից, որն ստիպված է եղել զգալ նկարահանումների ժամանակ, գրում է CinemaBlend-ը՝ հղում անելով դերասանի հետ հարցազրույցին:
«Ես տառապում էի կլաուստրաֆոբիայից: Երբ ինձ առաջին անգամ փակեցին այդ կոստյումի մեջ, ես մտածում էի՝ դա երբեք չի ավարտվի, ինձ մոտ երբեք ոչինչ չի ստացվի»,- ասել է Քիթոնը, որն առաջին անգամ կոստյումը փորձել է նկարահանումներից մի քանի ժամ առաջ:
Դերասանի խոսքով՝ ինքը փորձել է իր վախն օգտագործել սուպերհերոսի կերպարում՝ ռեալիստորեն մարմնավորելու համար:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1515013.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել