1in.am-ը գրում է․
Մայաների քաղաքակրթությունը կործանել է 100-ամյա երաշտը, ապացուցում են ամերիկացի գիտնականներտը:
Հանքանյութերը, որ հայտնաբերվել են Մեծ խոր անցքում և հարևան ծովախորշերում, վկայում են Ք.ծ.ա. 800-900 թթ. Արտակարգ երաշտի մասին: Երբ նորմալ տեղումները վերսկսվել են, մայաների քաղաքակրթությունը դեպի հյուսիս է զարգացել, սակայն մի քանի հարյուրամյակ հետո այն վերջնականապես անհետացել է:
Ինչպես երևում է տեղումային նստվածքներից, դա տեղի է ունեցել մեկ երաշտային շրջանի ընթացքում, հայտնում է Live Science պարբերականը:
Հետազոտության համահեղինակ՝ Ռայսի համալսարանի աշխատակից Անդրե Դրոկսելերի խոսքով՝ գիտնականներին առաջին անգամ հաջողվել է համոզիչ կերպով ապացուցել մայաների անկման կլիմայական վարկածը՝ շնորհիվ տարբեր տեղերից վերցված անալիզների:
Գիտնականները պարզել են, որ մայաների քաղաքակրթության անկման ժամանակ արևադարձային ցիկլոնների քանակը եռակի կրճատվել է: Դրանից հետո մայաները տեղափոխվել են հյուսիս՝ Չիչեն Իցե: Սակայն 1000-1100 թթ. դարձյալ երաշտ է սկսվել: Հենց այդ ժամանակ էլ քանդված քաղաքն ու հյուսիսի մյուս քաղաքները լքել են բնակիչները: