20130725-1305521in.am-ը գրում է․

Կանադացի երաժիշտ Ջասթին Բիբերը հայտնիների շրջանում ճանաչվել է «Վատագույն հարևան», հայտնում է The New York Daily News-ը՝ հղում անելով Zillow-ի ամենամյա հարցմանը:

Նոր հետազոտության արդյունքով՝ ամեն երրորդ ամերիկացին տվել է Բիբերի անունը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ երգիչը 80 հազար դոլար է վճարել հարևանի տան վրա ձվեր նետելու համար:

2014թ. Բիբերը շարունակել է «վատ տղայի» իր վարկանիշը:

Վարկանիշի առաջատար են նաև Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը, որոնք հայտնվել են վարկանշային աղյուսակի երկրորդ հորիզոնականում:

Ցանկում հայտնվել են նաև Մայլի Սայրուսը, Դոնալդ Թրամփն ու Ալեք Բոլդուինը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել