Երբ շաբաթներ առաջ ես անդրադարձա Վարդան Պետրոսյանի գործում գնալով ավելի ակնհայտ դարձող տգեղ կողմերին, որոնք մասնավորապես անբաժանելի մաս են դարձել տուժող կողմի կեցվածքում, դուք պետք է տեսնեիք, թե ինչ սկսվեց իմ գրառման տակ՝ «տուժողների» կողմից։ Ողջ բարեկամությունը մոտս էր հավաքվել ու ամենավերժին բառերով՝ կինթե տղամարդ, ինչեր ասես որ չէին գրում... իհարկե, յադ մակարդակի իջնել ինձ թույլ չտվեցի ու առհամարհեցի այդ զազրախոսությունըոու գանգատվելու համար չէ, որ ես դրա մասին նշում եմ, պարզապես՝ ընդհանուր պատկերի լիության համար պատմեցի։
Հիմա վերադառնանք ավելի թարմ լուրերի, որոնք հայտնել է Վարդդան պետրոսյանի փաստաբան Նիկոլայի Բաղդասարյանը։ Նա իր ծավալուն հարցազրույցում մասնավորապես անդրադարձել է տուժող կողմի ֆինանսական պահանջներին ու դրանց հետ կապված մի շար նրբությունների.
1. Տուժած աղջկա բուժման ծախսերը կազմում են հայցի գումարիառյուծի բաժինը՝ մոտ 8 միլօիոն դրամ։ Ընդ որում, այս կետում կա երկու հետաքրքրիր նրբություն.տուժող կողմըինձ որ տեղեկանք է ստացել հիվանդանոցից, որ Տաթևիկը 2 տարի հասարակական տրանսպորտով չպետք է երթևեկի ու դա որպես հիմք մատուցելով, իրենք՝ իրենցով որոշել են, որ դա նշանակում է, որՏաթևիկը 2 տարի, ամեն աշխատանքային օր պետք է բուժում ստանա։ Մի հատ էլ տեղեկանք ունեն, որում ասվում է, որ դրա տրման պահին Տաթևիկի բուժման մեկ օրվա ծախսը կազմում է 15000 դրամ ու այս տեղեկանքն էլ հիմք ընդունելով, մարդիկ էլի իրենք՝ իրենցով որոշել են, որ երկու տարի բուժումը օրեկան հենց այդքան էլ կազմելու է ու ամենևին էական չէ, որ ստացիոնար հիվանդանոցում բուժում ստանալը մի գումար է, իսկ ստուգումների գալը՝ միանգամայն այլ, ամենևին էական չէ, որ պատահարից հետո սկզբում ավլի ինտենսիվ ու հետևաբար նաև ավելի թանկարժեք բուժում ես ստանում, քան հետո, երբ վնասվածքների ու խնդիրների մի մասը ընթացքում լուծվում է...
Ի դեպ, Վարդանին բնորոշող ևս մի նրբություն. նրա դիրքորոշումը կայանում է նրանում, որ անկախ նրանից, մեղավոր կճանաչվիի նա, թե ոչ, թող տանեն Կարմիր Խաչի հիվանդանոց էդ երեխուն, այնտեղ բժիշկները հավաքվեն, տեսնեն թե ինչ են անելու ու ինչքան է դա նստելու (հաստատ ավելի էժան, քան 8 միլիոնը) ու նա կվճարի այդ գումարը, բայց ոչ թե այսպես՝ ինչ որ գեղական կլյաուզ հիշեցնող թուղթ-թամասուով։
2. Տուժող կողմի փաստաբանը իրեն դրել է Նյու Յորքի լավագույն փաստաբաններից մեկի տեղը՝ համենայն դեպս յուր ծառայությունները գնահատելիս ու 2.5 միլլիոն որպես դատական ծախս են պահանջում, մինչդեռ նորանկախ Հայաստանի պատմության մեջ նման թիվ երբևիցե չի գանձվել՝ դատարանի որոշմամբ։
3. Փաստորեն, տուժողները այսպես թե այնպես բավականին մեծ գումարներ են ստացել պատահարից հետո՝ ապահովագրական ընկերությունից, որը օրենքով է պարտավոր ամեն տուժողին՝ կախված տուժողի վնասվածքներից ու առողջականից, հարյուր հազարավորից՝ միլլիոնավոր դրամների հասնող փոխհատուցում տրամադրել ու դա տրամադրվել է։
Սրանից զատ, Վարդան Պետրոսյանն է գումար տվել ու դա արել է առանց ինչ որ փաստաթղթի։ Հիմա տուժողները դա մատուցում են, որպես թաղման համար անրաժեշտ ծախս ու ինչպես հիշում ենք, այդ խիստ մակարդակով մարդկանցից մեկը դատարանում հայատարարել էր, թե բա «Կարանք էդ փողը հետ տանք, հետն էլ երկու գերեզման հետ տանք», բայց կրկնում եմ, ապահովագրական ընկերությունն այսպես թե այնպես ավելի քան բավարար գումար են տվել՝ հուղարկավորություն ու ընթացիկ ծախսերի համենայն դեպս մմեծ մասը ծածկելու համար։
Ինձ համար արդեն ամեն ինչ պարզ է՝ անկախ նարնից, թե դատարանը ինչ որոշի, իսկ դուք՝ ձեր համար որոշեք...
Կից նյութն այստեղ