Մահվան ելքով վրաերթ Երևանի Սեբաստիա և Միքայելյան փողոցների խաչմերուկումSlaq.am-ը գրում է.

Դեկտեմբերի 29-ին, ժամը 07.10-ին, Երևանի Սեբաստիա և Միքայելյան փողոցների խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել անձը չպարզված, մոտ 70-75 տարեկան տղամարդու, որը տեղում մահացել է:
Վարորդը դիմել է փախուստի:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է վրաերթի ենթարկվածի ինքնությունը՝ 1938 թ. ծնված Հրանտ Մարտիրոսյան:
Ձեռնարկվում են միջոցառումներ փախուստի դիմած վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել