Ինչպես հայտնում է www.eurosport.ru-ն Գվարդյոլայի մտերիմ ընկեր ու նախկին մարզիչ` Կառլո Մացոնեն հայտարարել է, որ հաջորդ մրցաշրջանում Գվարդյոլային կտեսնենք Միլանում: Գվարդյոլան հեռացել էր Բարսայից մեկ տարի հանգստի համար: Արդեն երկար ժամանակ է տարբեր լուրեր են պտտվում նրա ապագա ակումբի շուրջ: Այնուամենայնիվ մարզիչը հայտարարել էր, որ մտածում է միայն իր ընտանիքի մասին, որոնք հանգստանում են ԱՄՆ ում: Եվ ահա լրագրողներին հետաքրքիր տեղեկություն է տրամադրել  Մացոնեն, ով հանդիսանում է Գվարդյոլայի ամենամտերիմ մարդկանցից մեկը: Նրա խոսքերով Գվարդյոլայի հաջորդ ակումբը կլնի իտալական Միլանը: ՛՛ Պեպեն ինձ զանգեց ու ասաց, որ ցանկանում է ինձ հետ հանդիպել, ես հարցրեցի նրան թե նա կգա Իտալիա որպես տուրիստ թե՞ որպես ապագա մարզիչ, նա ասաց և նա և նա: Նա կարող  աշխատել և Ինտերում կամ Միլանում:՛՛ Հայտարարեց Մացոնեն,որի բառերն մեջբերեց goal.com : Կայքն նաև հաղորդում է Բարսայի նախկին հարձակվող Բոյան Կրկիչն , որն հանդես է գալիս այժմ Միլանում,նույնպես հանդես էր եկե նմանատիպ  հայտատարությամբ: Հիշեցնեմ որ այժմվա Միլանի մարզիչն՝ Մասիմիլանո Ալեգրին խիստ քննադատության է արժանանում լրագրողների ու երկրպագուներ շրջանում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել