Բուքմեյքերները այսօրվա խաղին Հայաստանի ազգային հավաքականին համարում են ֆավորիտ, չնայած այն հանգամանքին որ երեկ մեր ազգային հավքականը պարտություն կրեց: Ակներև է, որ Հայաստանը հավաքականը երեկվա հանդիպմանը պարտություն կրեց զուտ նրա համար, որ Վարդան Մինասյանը խաղադաշտ էր դուրս բերել երիտասարդ ֆուտբոլիստներին` նրանց ուժերը ստուգելու համար: Իսկ ահա այսօրվա խաղին կմասնակցեն առաջատարները` Մխիթարյանը, Մովսիսյանը, Բերեզովսկին, Օզբիլիսը: Առանցքային այս խաղացողներն են կազմում Հայաստանի ազգային հավաքականի սերուցքը, և նրանց խաղով է պայմանավորված հաջողությունը:
Ես մեծ համոզվածություն ունեմ, որ այսօր Հայաստանի ազգային հավաքականը գեղեցիկ հաղթանակ է տանելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել