Interpress.am-ը գրում է․
Մոսկվա-Ռուսաստանի ֆինանսների նախարարը հայտարարել է արժութային ճգնաժամի ավարտի մասին, քանզի հինգշաբթի օրը ռուբլին գրանցել է երեքշաբաթյա բարձր ցուցանիշ: Այնուամենայնիվ, Վլադիմիր Պուտինը իր նախարարներին ասել է, որ առաջիկա տոների ընթացքում նրանք ստիպված կլինեն աշխատել` երկրում խորացող տնտեսական ճգնաժամը հաղթահարելու համար:
Կառավարության և Կենտրոնական Բանկի կողմից շուկան կայունացնելու նպատակով «խոշոր հրման» արդյունքում վերջին շրջանում նկատվեց ռուբլու կայունացում, ինչը մասամբ մեղմեց գալարաձև ֆինանսական ճգնաժամի մտավախությունները: Միևնույն ժամանակ, անցյալ շաբաթ տոկոսադրույքների կտրուկ աճը, որը բխում է ռուբլու` USDRUB,+0.00%-ից բանկային ոլորտում խնդիրների ընդլայնման հետ միասին, խավարեցրեցին Ռուսաստանի տնտեսության հեռանկարը:
Ընդամենը մեկ շաբաթ անց, կանխատեսելով հաջորդ տարվա «չափազանց մռայլ» անկումը, ֆինանսների նախարարությունը վերանայեց հաջորդ տարվա հեռանկարները` կանխատեսելով համախառն ներքին արդյունքի(ՀՆԱ) 4% նվազում այն պարագայում, եթե հաջորդ տարի նավթի գինը մնա իր ընթացիկ արժեքով` 60 դոլար մեկ բարելի դիմաց` արևմտյան պատժամիջոցների հետ միասին խոցելով Ռուսատանի տնտեսությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ