be4cf859cd53ada912334d155318279f1in.am-ը գրում է․

Վավերագրող Անդրեաս Զուլցերն Ավստրիայում գտել է նացիստների գաղտնի «ատոմային համալիր»՝ գրում է The Jerusalem Post-ը՝ հղում անելով ավստրիական ԶԼՄ-ներին: Ստորգետնյա կենտրոնի մասին Զուլցերն իմացել է ԿՀՎ-ի զեկույցից, որը թվագրվում է 1944թ.: Այդ փաստաթղթի համաձայն՝ ամերիկացի լրտեսը հայտնել է Մաութհաուզեն նախկին համակենտրոնացման ճամբարից ոչ հեռու ատոմային զենքի ստեղծման նացիստական Գերմանիայի գաղտնի ծրագրի մասին:

Ճառագայթման չափումներն օգնել են պարզել ստորգետնյա համալիրի ստույգ տեղը: Ոստիկանությունը դադարեցրել է Զուլցերի հնագիտական աշխատանքը՝ հայտարարելով, որ նա ուսումնասիրվող տարածքի տիրոջից թույլտվություն չի ստացել: Վավերագրողը պնդում է, որ ինքն անհրաժեշտ թույլտվությունն ունի:

Պարբերականը հավելում է, որ ատոմային զենքի մշակման նացիստական ծրագրի գոյության մասին տեղեկատվությունը Զուլցերը փնտրել է Ռուսաստանի, Գերմանիայի և ԱՄՆ արխիվներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել