Ժողովրդին «դեգրադացնելու» մի ձև էլ սերիալների վրա նստեցնելն է: Ու որ սերիալին սովոր մարդուց արդեն սերիալը խլում են՝ «թող ու փախի»: 2 օր առաջ վանաձորցիներից մեկը՝ մետրային հաճախականությունից օգտվող, բողոքեց, որ 5 օր է՝ «Շանթը» անջատած է, հայկական սերիալը մնացել է կիսատ, ու շատ վատ վիճակում են: Մի խոսքով՝ «լոմկի մեջ» են գցում ժողովրդին, այնպես, ինչպես սերիալներ էլ կան, որ կիսատ էլ թողնում են՝ ժողովրդին կիսամուրազ թողնելով: Բայց երեկ արդեն ուրախ-ուրախ հայտնեցին, որ «Շանթն» էլի միացրել են: «Բա ի՞նչ անենք, նայելու ուրիշ բան չկա, «Հարազատ թշնամուց» արդեն հոգնել ենք, էլ չի նայվում, «Ամնեզիայից» էլ զահլեքս գնում է: Իսկ «Բրազիլիայի պողոտան» զզվում ենք նայենք, ինչ այլանդակություն ասես ցույց են տալիս՝ էն էլ ժամը յոթին, երբ որ երեխեք էլ են նայում»,-ասաց իմ զրուցակից տիկինը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել