Հայ երեխաների հնդկական երազանքըArmnewstv.am-ը գրում է․

Հազարից ավելի աշակերտներ ամբողջ Հայաստանից մասնակցեցին մրցույթին և միայն 250-ը հաղթահարեցին առաջին փուլը: «Իմ երևակայության Հնդկաստանը» թեմայով գրել են էսսեներ և նկարներ պատկերել: Երկորդ փուլում 2 ժամ ունեն նկարելու և 4 ժամ` գրելու համար: 

Անսահման երևակայությունը պետք է տեղավորել սահմանափակ թղթի վրա` 300 բառով և տրված գույներով: Ինչ կզրուցեին հնդիկ ընկերոջ հետ նրա երկրի մասին, եթե միասին տիեզերք թռչելիս լինեին: Եվ երկրորդ թեման` «Պատկերացրեք Բոլիվուդյան ռեժիսոր եք և պատմական ֆիլմ եք նկարում»: Մրցույթի մասնակիցներից պահանջվում է նկարագրել միայն մեկ դրվագ: Տարիքային երկու և մրցութային 4 խմբերում հաղթողները մեկ շաբաթով կմեկնեն Հնդկաստան: Մասնակից չկա, որ չերազի այդ գունեղ ճամփորդության, իսկ աղջիկները, իհարկե, սարի հագնելու մասին:

Նախարար Աշոտյանը Հնդկաստանում դեռ չի եղել: Առաջին այցը նախատեսված է 2015-ին: Մինչև այդ, մրցույթի հաղթողները կհասցնեն լինել Հնդկաստանումև նախարարին մի քանի արժեքավոր խորհուրդ, հաստատ, կտան: 

Մրցույթի արդյունքները կամփոփեն 2015-ի հունվարի 26-ին:

Տեսանյութն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել