1in.am-ը գրում է․

FotorCreatedk3

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ մի քանի օր առաջ ադրբեջանական կողմի հրազենային կրակոցից ծանր վիրավորվել է զինծառայող Սուրիկ Պողոսյանը: Նրան Լեռնային Ղարաբաղում վիրահատության են ենթարկել, այնուհետև ուղղաթիռով տեղափոխել Երևան: Ս. Պողոսյանը ծնունդով Տաշիրի շրջանի Սարչապետ գյուղից է, բայց ծնողների հետ ապրում է Երևանում:

Մենք չկարողացանք այս լուրը ճշտել պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից: Փորձեցինք որոշ տեղեկություն ստանալ ԼՂՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից: Այնտեղից նախարարի մամլո քարտուղար Սենոր Հասրաթյանն ընդամենը պատասխանեց, որ ինքը տեղյակ չէ այդ դեպքից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել