d3

Սվետա Ճաղարյանը՝ իր երաժշտության ուսումնական կենտրոնով, այս անգամ` Լիլիթ Առաքելյանով, Հասմիկ Մաթևոսյանով, Լիլիթ Գրիգորյանով, Տաթև Աղաջանյանով, ամանորյա իսկական նվեր մատուցեց մեզ երեկվա համերգով… Երաժշտությունը, եթե հանրակրթություն է, կարող է ուսուցանվել-յուրացվել-ազդել մարդու վրա միայն այսպես՝ համերգների ձևով: Ամեն այսպիսի համերգ, այսպիսով մի մեծ նախագծի քայլ է, որպես իրագործում, և ամեն այսպիսի համերգ ինքնուրույն նախագիծ է՝ հերթական, կարևոր, ամբողջական: Երաժշտությունը` համերգով. ուրիշ ինչպե՞ս… Մի քանի օր առաջ, պատմել եմ, իհարկե, Հասմիկ Մաթևոսյանի համերգ-նախագիծն էր գեղարվեստի կրտսեր դպրոցում… Տեսե՛ք` ի՜նչ համերաշխություն-գործողությունների համաձայնեցում, ստեղծականություն, նախաձեռնողականություն… մի իսկական համույթ: Ուրիշ ինչպե՞ս. համերգի կազմակերպումը համույթին պատշաճ գործ է: Մեր հեղինակային ծրագրով երաժշտական ուսուցման հանրակրթությունը ծնողից պատվիրատուի՝ երաժշտությունը գնահատողի, ունկնդրի, ծառայության  համար երախտագիտությամբ վճարողի ստեղծումն է… Սովորողից, սովորական երեխայից, երաժշտությունը գնահատողի, ունկնդրի, երաժշտություն ստեղծողի կերտումն է, որ համակված համերգի հաջողությամբ` համախմբում է ուժերը, կարճ ընթացքում (մեկ, երկու, տասը օրում) իր ուսուցչի ու ընկերների հետ շաբաթվա, ամսվա գործ է անում… Մենք այս բոլորը տեսանք, Սվետան ու ես, դերերը բաժանած են էն գլխից, համերգ վարողների հնարավորությունները օգտագործեցինք հերթական անգամ նախագիծը՝  երաժշտական հանրակրթության համերգը, պատվիրատուին, լայն հասարակությանը ներկայացնելու համար… Ստացվեց: Երաժիշտ-ուսուցիչը ամենատարբեր գործիքային, վոկալ-գործիքային համույթների (խմբերի), դինամիկ, հընթացս, համերգից համերգ ստեղծվող-ձափոխվող կառույցների ղեկավարման միջոցով մեր աչքի առաջ, տեսե՛ք, ինչպիսի մասնագիտական զարգացում է ապրում… Լարային կվարտետ, կիթառահարների անսամբլը…

img_0436

«Հանրակրթական դիջիթեք 2015-ը» տեսե՛ք, ինչպիսի՜ պատվիրատու է՝ իր անվանակարգերով, այսպիսի գործունեության վրա կենտրոնանալու համար. բա «Ես կարողանում եմ» հունվարի 12-ից սկսվող ուսումնական կարողությունների ստուգատես-ամփոփո՞ւմը… Կարողանո՞ւմ են մեր երաժշտության կենտրոնի սաները ամանորյա ջերմությունը դարձնել տոնական-երաժշտական ուրախություն, փոքրիկ, ընտանեկան համերգներ կազմակերպել, դրանք mskh.am-ով հեռարձակել… Իրենց երաժշտական կրթական ծրագիրը կարո՞ղ են Ամանորով տարածել… նոր գործիք յուրացնել ու նոր համակարգչային երաժշտական ուսուցման ծրագրեր իրար փոխանցել…

Իմ ասածը վերաբերվում է ոչ միայն երաժշտությանը, երաժշտական գործունեությանը՝ իր ողջ սպեկտրով… Ե´վ կերպարվեստային-տեխնոլոգիական գործունեությանը, կինո-ֆոտոյին…, և´ ընթերցանությանն իհարկե, սովորողի-ուսուցչի նախասիրության զարգացմանը… Եթե ոչ ուսումնական արձակուրդներին, ապա ե՞րբ…

Այսօր Գրիգոր Խաչատրյանի հետ մենք հունվարյան արձակուրդի, այսօրվանից սկսած, «Միջավայր, փոխազդեցություն, շարունակականություն» նախագծի իրագործումներն էինք կոնկրետացնում… Ի՞նչն է, որ պիտի-կարող է-հարմար է, որ արվի հիմա… Այն գործը, որ կարելի է թողնել վաղը չէ մյուս օրվան՝ վաղը մի թող… լավագույն օրն ա´յս օրն է, լավագույն շրջանը՝ այս արձակուրդայինը, լավագույն ամիսը՝ հունվարը, 2015-ը՝ լավագույն տարին, Հիսուս Քրիստոսի ծննդից սկսած…

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել