Մխիթարյանը չի մասնակցի «Գալաթասարայի» հետ խաղինԱռաջնությունում հերթական ընդմիջման ժամանակ` պայմանավորված հավաքականների պաշտոնական հանդիպումներով, Դոնեցկի «Շախտյորը» ստուգողական հանդիպում կանցկացնի թուրքական «Գալաթասարայի» հետ: Ինչպես հաղորդում է «Haber 10»-ը, խաղը տեղի կունենա Ստամբուլի «Թյուրք Տելեկոմ Արենա» մարզադաշտում, հոկտեմբերի 14-ին: Հենրիխ Մխիթարյանը «Շախտյորի» կազմում չի ընդգրկվի, քանի որ հոկտեմբերի 12-ին Հայաստանի ազգային հավաքականի կազմում պետք է մասնակցի Իտալիայի ընտրանու հետ աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական հանդիպմանը: Աղբյուր` Panorama.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել