1in.am–ը գրում է.

kak_ne_pereedat

Oregon Health & Science University (OHSU) գիտնականների հետազոտությունները ապացուցել են, որ ապագա մայրիկների՝ բարձր յուղայնություն պարունակող մթերքով սնվելն ու գիրանալը հղիության ժամանակ վտանգի է ենթարկում պտղի լյարդի արյունատար ցողունային բջիջները, ինչը կարող է ազդել ապագա երեխայի արյունատար և իմունային համակարգի վրա: Ինչպես հաղորդում է ubr.ua-ն, հետազոտությունների արդյունքները հրատարակվել են Molecular Metabolism ամսագրում:

Սկսած հղիության երրորդ ամսից՝ հեմոպոեզը (արյան բջիջների գոյացման, զարգացման և հասունացման ընթացքը) սկսում է կատարվել պտուղի լյարդում և փայծաղում, և միայն հղիության յոթերորդ ամսից հիմնականում փոխադրվում է նրա ոսկրածուծի գործառույթի մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել