Ամեն մարդու մտքով կյանքում գոնե մեկ անգամ անցել են սնահավատության նշանները, չէ՞: Այլ հարց է հավատալ դրանց, թե ոչ: Հարսանիքն այնքան կարևոր իրադարձություն է, որ չհավատալ հարսանեկան սնահավատության նշաններին չեն համարձակվում անգամ ամենաիրատես մարդիկ: Եվ մի կողմ դնելով նախկին համոզմունքները` ուշադրությամբ հետևում են, թե ում կընկնի հարսնացուի փունջը կամ ինչպես կջարդվի տան շեմին դրված ափսեն: Այսօր առանձնացրել ենք սնահավատության մի քանի նշաններ, որոնց մարդիկ մինչև այսօր հավատում և հետևում:
Հարսնացուն չպիտի գոտկատեղին ծաղիկներ ամրացնի. դա խոստանում է ծանր ծննդաբերություն: Դժվար թե արժե ստուգել դրա հավաստիությունը սեփական փորձի վրա:
Հարսանեկան զգեստ ընտրելիս հարսնացուն պետք է հաշվի զգեստի բոլոր կոճակները. դրանք պետք է զույգ թվով լինեն: Հակառակ դեպքում ստիպված կլինի ամուսնուն ուրիշների ննջասենյակներում փնտրել:
Նույն պատճառով չի կարելի թողնել ոչ քույրերին, ոչ ընկերուհիներին փորձել հարսանեկան զգեստն ու մատանին:
Հարսանեկան արարողության ժամանակ պետք է աշխատել ցած չգցել ամուսնական մատանիները. սա խոստանում է եթե ոչ ամուսնալուծություն, ապա շատ դժվար ամուսնական կյանք: Նույն պատճառով պետք է խուսափել երիզաթելերով կոշիկներից:
Սնահավատության այս նշանը, գուցե, ծերացել է, բայց իմանալը չի խանգարի. եթե հարսնացուն քողի փոխարեն գլխարկ է կրում, ապա ամուսնությունը լուրջ վտանգի տակ է:
ամբողջական՝ լսի՛ր հոլովակում:
Ամբողջական նյութն՝ այստեղ