Երբ ժամանանին Կարեն Անդրեասյանը հրապարակեց իր հայտնի զեկույցը՝ կապված դատական կաշառքների հետ, պարբերաբար ԶԼՄ-ներով կոչ էի անում, որ մերկապարանոց հաշվետվությունից զերծ մնա։ Միաժամանակ դատական իշխանության անունից ամենատարբեր հարթակներից կոչ էի անում տեղեկությունները հաղորդել իրավապահ մարմիննետին, որ կոռուպցիոն ցանկացած երևույթ կանխվի կամ պատասխանատվություն կիրառվի։ Ընդդիմախոսներս պնդում էին, թե միևնույնն է՝ պատասխանատվությունը վրա չի հասնի, քանի որ, իբր, ողջ իրավապահ համակարգն է զերծ մնում բացահայտել նման երևույթները։ Իսկ ես վստահ էի, որ յուրաքանչյուր հիմնավոր տեղեկության դեպքում իրավապահների կողմից ջանք չի խնայվի։ Ինչպես համոզվեցինք, տեղեկանալով Լոռու մարզի դատավորի շուրջ օրերս հրապարակված հրապարակումներից, ես ճիշտ էի։ Այն, որ իշխանությունն ունի հստակ կամք բացառել ու բացահայտել պետական կոռուպցիոն ցանկացած դեպք, բազմիցս է հայտարարվել առաջին դեմքերի կողմից։ Նախագահը, եթե հիշում եք, ամենատարբեր խորհրդակցությունների ժամանակ հարցը խիստ դրեց։ Այսպիսով, կարող ենք փաստել, որ մեղադրանքի համաձայն կատարվածը շատ վատ է, բայց բացահայտումը՝ առավել կարևոր։ Մի հավելում, եթե հիշում եք, երբևէ չի եղել դեպք, որ դատական իշխանությունը բացառի կոռուպցիոն երևույթների առակայությունը դատական համակարգում։ Հուսանք՝ սա կլինի վերջին դեպքը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=328229010720228&id=100005993958171&ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել