Ավարտվեց հերթական Հայաստանի ձայնը նախագիծը: Հաղթես Ռաիսա Ավանեսյանը: Ողջ նախագծի ընթացքում Ռաիսան փայլում էր, բայց եզրափակիչ երգը բառիս բուն իմաստով փչացրեց: Սա մասնագետների կարծիք եմ ասում: Շուտով համացանցում մի քանի անգամ կատարումը լսելուց հետո ինքներդ կհամոզվեք, եթե իհարկե դա ձեզ հետաքրքրում է: Ի վերջո, ժողովուրդը ընտրեց: Ի վերջո մենք բոլորս էլ գիտենք, որ Հայաստանում ժողովուրդը միշտ էլ «արդար» ընտրություն է կատարում:
Միևնույն է՝ ինձ համար հաղթող է Էռնան, չնայած որ Վահեն էլ եզրափակիչ երգը հիանալի կատարեց:
Շնորհավորում եմ Ռաիսային հաղթանակի կապակցությամբ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել