Նորություն ասած չեմ լինի, եթե կրկնեմ էն հանճարեղ միտքը, որ Հայաստանում օրենքները թուղթ սևացնելու համար են, իսկ իրականում գործում է «ով ինչ ուզի ու ոնց ուզի»տարբերակը, ու բնականաբար, էդ տարբերակն էլ գործում է մենակ նրանց համար, ովքեր թուղթ են սևացնում՝ կաբինետներում նստած: Ու սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ բժշկական համալսարանի նման որջում, որտեղ նստած են անհագ քաղցով ղեկավարներ, հերթական անգամ հրաժարվում են իրականացնել օրենքով իրենց պարտադրված պարտականությունն ու վճարել աշխատողներին հասնող ՕՐԻՆԱԿԱՆ 13-րդ աշխատավարձը:
Դե բա ինչի՞ պետք ա վճարեն, հենա կհավաքեն էդ գումարները ու կգնան մոտիկներով մի հատ հերթական ցուցադրական լսարանը կբացեն, բոլորի աչքին փոշի կփչեն, թե բա տեսեք, մենք ուսանողների վճարով իրենց համար նորարարություններ ենք ներդնում, ու ոչ մեկ չի էլ մտածելու մի հատ հետաքրքրվի, թե բա էն մնացած միլիոններն ի՞նչ եղան, գոնե դրանից օրինական վճարումներն արվեցի՞ն, թե՞ չէ: Ամեն մի ուսանողից 800.000 դրամ եկամուտ ունեցող, արտասահմանցիներից 1,5 մլն դրամ եկամուտ ունեցող Հայաստանի խոշոր հարկատուն ԳՈՒՄԱՐ ՉՈՒՆԻ վճարելու իր աշխատողի օրինական աշխատավարձը: Աշխատողներին էլ մնում է պատերի տակ փսփսալ՝ հույսով, որ ինչ-որ մեկը հաշվապահությունում լավ ծանոթ կունենա ու կիմանա՝ իրենք ստանալու՞ են իրենց հասանելիքը, թե՞ չէ: Ու փսփսուքների արդյունքում էլ ականջներին հասնում է լուր, որ վերևները՝ էն ամենավերևները, ուղիղ հրաման են տվել, որ էս տարի բժշկականի աշխատողները «չպարգևատրվեն» իրենց հասանելի աշխատավարձով: Բա, այ էսպիսի ամանորյա գեղեցիկ ու շատ տհաճ բաներ՝ մեծն էլիտար բժշկականից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել