Հինգերորդ օրն է` ադրբեջանցիները կրակում են Այգեպարի վրաTesankyun.am-ը գրում է․

Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանից տեղեկացանք, որ դեկտեմբերի 21-25-ը, ամեն օր, ադրբեջանական զինուժը կրակ է բացել Այգեպարի վրա: Գյուղապետի խոսքերով` ազերիների համար թիրախ է գյուղում կատարվող ամեն տեղաշարժ` մարդկանց կամ ավտոմեքենաների: Դեկտեմբերի 25-ին, ժամը 11-12-ը ադրբեջանական զինուժը խոշոր տրամաչափի գնդացիրներից 12 գնդակ է  արձակել Այգեպարի բազմաբնակարան շենքերից մեկի տանիքը պետբյուջեի միջոցներով նորոգող բանվորների ուղղությամբ: Բարեբախտաբար, տուժածներ չկան, գնդակները դիպել են այդ շենքի պատին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել