Shabat.am-ը գրում է․
Ծնունդ ընդունող բժիշկների մեծամասնությունը շտապում է կտրել պորտը երեխայի ծնվելուց անմիջապես հետո: Սակայն ավստրալիացի գիտնականները խորհուրդ են տալիս չշտապել:
Շատ երկրներում երեխայի պորտը ծնվելուց անմիջապես հետո կտրելը սովորական երևույթ է: Բայց մոր և երեխայի չափից ավել արագ անջատումը կարող է նպաստել երեխայի արյան մեջ հեմոգլոբինի մակարդակի նվազմանը: Մյուս կողմից՝ պորտի անմիջապես անջատումը նորածնի մոտ կարող է դեղնախտի առաջացման պատճառ հանդիսանալ: Սակայն Լա Տրոբա համալսարանի գիտնականները համարում են, որ առավելություններն ավելի շատ են:
Գիտնականներն ուսումնասիրել են երկու խումբ երեխաների. մի խմբի պորտերը շուտ են կտրել, իսկ մյուսինը՝ ոչ: Առաջին խմբի մոտ զգալիորեն նվազել է հեմոգլոբինի մակարդակը, ինչը 2,65 անգամ մեծացրել է անեմիայի ռիսկը կյանքի առաջին 3-6 ամիսների ընթացքում: Ի տարբերություն նրանց՝ երկրորդ խմբի երեխաները հեմոգլոբինի ավելի բարձր մակարդակ ու նորմալ քաշ են ունեցել: