Երբ Չինգիզ Խանի զորքերը՝ Հուլաու խանի գլխավորությամբ, հասավ Խալիֆաթի մայրաքաղաք Բաղդադի մոտ, Մութասիմ խալիֆը որոշեց առանց կռիվ տալու հանձնվել: Հուլաուն հրամայեց 40 օր Բաղդադն ավերի և ավարի մատնել, իսկ Մութասիմին ընտանիքի աչքի առաջ կոտորելուց հետո զնդանը նետեց: Օրեր շարունակ խալիֆին սոված էին պահում, իսկ երբ նա բողոքեց, Հուլաուն հրամայեց մեկ լիքը աման ոսկի տալ նրան, որ ուտի: Խալիֆը ետ ուղարկեց ամանով ոսկին: Հուլաուն իջավ նրա մոտ զնդան և ասաց. եթե այս ոսկին ուտել չի լինում, ինչու՞ էիք 500 տարի այսքան ոսկի կուտակել գանձարանում։ Կամ ինչու՞ այս ոսկով զենքեր չգնեցիր, որ բաժանես քո ժողովրդին, որը հանուն քեզ պատրաստ էր մեռնելու, իսկ դու նրանց հրամայեցիր հանձնվել: Այս ասելուց հետո խանը լքեց Բաղդադը, որովհետև քաղաքի բնակչության մեծ մասը կոտորված էր, և անտանելի հոտ էր քաղաքում:
Հ. Գ Հիմա էլ առանձնապես շատ բան չի փոխվել. փողը ոչ ուտել է լինում, ոչ կրակել է կարողանում: