Aroxj.am-ը գրում է․
Հայաստանում ալյուրը հարստացվելու է: Սա «Ցորենի ալյուրի հարստացման մասին» նոր օրենքի պահանջն է: Նպատակն է բնակչության շրջանում միկրոտարրերի և վիտամինների անբավարարության հետևանքով առաջացող հիվանդությունների, մասնավորապես երկաթի և ֆոլաթթվի անբավարարությամբ պայմանավորված` երեխաների և կանանց սակավարյունության, երեխաների ճանաչողական զարգացման դանդաղման և իմունային մեխանիզմների խաթարման, կանանց ծննդաբերական բարդությունների ու բնածին արատներից զերծ մնալը :
Հայաստանում սակավարյունության տարածվածությունը նախադպրոցական տարիքի երեխաների մոտ կազմում է 37%, վերարտադրողական տարիքի կանանց մոտ 25%: 2000-2005 թվականների ընթացքում տեղի է ունեցել սակավարունության ցուցանիշի կրկնակի աճ /12-ից մինչև 25%/: Հաջորդ նույնանուն հետազոտությունը պարզել է, որ երեխաների միայն 7%-ն է ընդունել երկաթ պարունակող հավելումներ: Համեմատությունները ցույց են տվել, որ մեր երկրի տվյալները համատեղելի են գլոբալ և տարածաշրջանային տվյալների հետ:
Միկրոտարրերի և վիտամինների (ինչպիսիք են, օրինակ` երկաթը, ֆոլաթթուն, յոդը, վիտամին A-ն և այլն) անբավարարությունը հանրային առողջապահության ամենալուրջ հիմնախնդիրներից է: Ամբողջ աշխարհում շուրջ 2 միլիարդ մարդ իրենց ընդունած օրական սննդից բավարար քանակով երկաթ չի ստանում, ինչի հետևանքով նախադպրոցական տարիքի երեխաների 47%-ը և հղի կանանց 42%-ը տառապում են սակավարյունության այս կամ այն աստիճանով:
Գոյություն ունի վիտամինների և միկրոտարրերի անբավարարության հաղթահարման երկու հիմնական եղանակ` վիտամինահանքանյութային հավելումների օգտագործում և սննդամթերքի համընդհանուր հարստացում: Ալյուրի հարստացման արդյունքում ալյուրի մեջ գործնականում վերականգնվում է վիտամինների և հանքանյութերի այն քանակությունը, որը ցորենի աղալու ընթացքում կորչում է (միկրոտարրերը և վիտամինները հիմնականում կոնցետրացված են ցորենի արտաքին շերտում):
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ