Ամեն ամիս արևմտյան Նեպալի Achham շրջանում աղջիկներին և կանանց վտարում են գյուղից: Սա կոչվում է «chaupadi»` կանանց մեկուսացման ծիսակարգ դաշտանային ցիկլի ժամանակ: Նրանք լքում են իրենց տները, որպեսզի մի քանի օր անցկացնեն «գոթ» կոչվող ամբարներում, ախոռներում կամ քարանձավներում: Համարվում է, որ այսպիսի կանայք «մաքուր չեն», և դաշտանային ցիկլի ժամանակ նրանց հավասարեցնում են ամենացածր կաստայի` «անձեռնմխելիների» հետ: 

 Нечистые
1. Այս ծեսն այնքան է արմատավորվել Achham շրջանի տեղաբնակների ավանդույթներում, որ նույնիսկ «chaupadi»-ի ժամանակ տեղի ունեցող որոշ աղջիկների և կանանց մահը չի կարող նրանց հետ պահել այդ ծեսից: Դաշտանի ժամանակ այդ շրջաններում բնակվող կանայք չեն կարող իրենց տները մտնել, նրանց չի կարելի նույնիսկ մոտ գնալ տաճարին, նրանք սնվում են իրենց ընտանիքներից առանձին, չեն կարող հաճախել հասարակական միջոցառումների և օգտվել ընդհանուր աղբյուրների ջրից: 


Լուսանկարում Uttara Saud-ն է` 14 տարեկան աղջնակ Նեպալի Legudsen գյուղից: Նրա մազերը թաց են  լվանալուց հետո, ինչը պարտադիր է համայնք «վերադառնալուց» հետո: (Լուսանկարը` NAVESH CHITRAKAR/REUTERS)

 Нечистые
2. Այս ավանդույթը սկիզբ է առնում հինդուիզմից: Նեպալի մայրաքաղաք Կատմանդուից բազմաթիվ գիտնականներ գտնում են, որ «chaupadi»-ն սխալ մեկնաբանված վեդիական պատվիրան է, որում ասվում է, թե կինը դաշտանի ժամանակ պետք է քնի իր ամուսնուց առանձին:
Ահա այսպիսի «հյուղակում» 14-ամյա աղջնակ Uttara Saud-ը պետք է ինքնուրույն անցկացնի մի քանի օր: Ցրտի պայմաններում, կիսաքաղց, նրան ոչ ոք չի պաշտպանի, եթե բռնության ենթարկվի կամ նրա վրա շնագայլեր հարձակվեն: (Լուսանկարը` NAVESH CHITRAKAR/REUTERS)

 Нечистые
3. Achham-ում կանանց մեծ մասը ֆիզիոլոգիական ամենաբնական գործընթացի ժամանակ ստիպված են լինում դիմել սարսափելի զոհողությունների՝ հանուն հնացած, առողջ դատողության հետ ոչ մի առնչություն չունեցող վտարման ավանդույթի պատճառով: (Լուսանկարը` NAVESH CHITRAKAR/REUTERS)

 Нечистые
4. Լինում են դեպքեր, երբ «վտարման» ժամանակ կանայք կամ աղջիկները մահանում են` սառեցումից, վայրի կենդանիների հարձակման հետևանքով, հիվանդությունների և ժամանակին ցուցաբերված օգնության բացակայության պատճառով, օձի խայթոցից, ինչպես նաև հրդեհներից, որի արդյունքում ողջ-ողջ այրվում են` փորձելով Հիմալայների ցուրտ ձմեռային գիշերներին ինչ-որ կերպ տաքանալ:  


Լուսանկարում Dhuna Devi Saud-ն է: (Լուսանկարը` NAVESH CHITRAKAR/REUTERS)

 Нечистые
5. 38-ամյա Yagraj Bhul-ը (լուսանկարում աջից) և նրա 34 ամյա կինը` Ishwora Bhul-ը, անցած 
տարի կորցրեցին իրենց 15-ամյա աղջկան` Sarmila-ին: Նա մահացել էր «chaupadi» ծեսի ժամանակ: Նա երկար ժամանակ տուն չէր վերադառնում, և ծնողները գնացին նրան փնտրելու: Ամբարում հայտնաբերեցին սառած աղջկան, ով կյանքի ոչ մի նշան ցույց չէր տալիս: Ծնողներն այդպես էլ չկարողացան իմանալ իրենց դստեր մահվան պատճառը, քանի որ դիահերձում չկատարվեց` գյուղում բժիշկ չլինելու պատճառով:  (Լուսանկարը` NAVESH CHITRAKAR/REUTERS)

 Нечистые
6. Sarmili-ի հայրը` Yagraj Bhul-ը, ցույց է տալիս նրա լուսանկարը: Նա ունի ևս յոթ աղջիկ, և այդ դժբախտ պատահարից հետո աղջիկները և նրանց մայրը դադարել են մասնակցել «chaupadi» ծիսակարգին: (Լուսանկարը` NAVESH CHITRAKAR/REUTERS)

 Нечистые
7. Լուսանկարում լքված ամբարն է, որտեղ «chaupadi» ծեսի արդյունքում մահացել էր տասնհինգամյա Sarmila Bhul-ը:  (Լուսանկարը` NAVESH CHITRAKAR/REUTERS)

 Нечистые
8. Չնայած մահացու վտանգին, որը կարող է սպառնալ վտարված անպաշտպան կանանց ծեսի ժամանակ, տեղի համայնքը չի ցանկանում հրաժարվել այդ ծեսից: Նրանք գտնում են, որ «chaupadi»-ից հրաժարվելը կհանգեցնի սարսափելի դժբախտությունների` անհաջողություններ, վատ բերք, անասունների ժանտախտ, և նույնիսկ օձեր կսկսեն թափվել առաստաղից: Նրանց հավատն ու երևակայությունն արել են իրենց գործը: Հին ավանդույթից հրաժարվելու երևակայական հետևանքներն այնքան ծանր են, որ քչերն են իրենց մեջ ուժ գտնում դիմելու այդ քայլին, նույնիսկ եթե գիտակցում են, որ ծեսի ժամանակ նրանք պարզապես կարող են մահանալ:  


Լուսանկարում վտարված Uttara Saud-ը սպասում է, թե երբ են նրա համար ուտելիք բերելու:  
(Լուսանկարը` NAVESH CHITRAKAR/REUTERS)

 Нечистые
9. «Աքսորված» կանանց ընտանիքի անդամները նրանց համար ուտելիք են բերում, ընդ որում, նրանք ոչ մի դեպքում չպիտի ձեռք տան «անմաքուրին» կամ դիպչեն նրա օգտագործած սպասքին:  (Լուսանկարը` NAVESH CHITRAKAR/REUTERS).

 Нечистые
10. Վտարված Dhuna Devi Saud-ը պատրաստվում է գիշերել ամբարում, որը գտնվում է լեռներում` Achham շրջանի իր հարազատ Legudsen գյուղից ոչ հեռու:  (Լուսանկարը` NAVESH 
CHITRAKAR/REUTERS)

 Нечистые
11. 14-ամյա  Uttara Saud-ն իր ծնողների տանը «chaupadi»-ից հետո: Կրկին հարազատների հետ: Դժվար է պատկերացնել, թե ինչ են զգում այս կանայք և աղջիկները նման դաժան և անհեթեթ ծեսի ժամանակ: (Լուսանկարը` NAVESH CHITRAKAR/REUTERS)

 Нечистые
12. Լուսանկարում Uttary Saud-ի ստվերն է, ով տեղի համայնքի ավանդույթները պահպանելու համար ստիպված է բաց թողնել դպրոցի դասերը: (Լուսանկարը` NAVESH CHITRAKAR/REUTERS)

 Нечистые
13. Suntali Devi Saud-ն լվացք է անում: Նա այդ կարող է անել միայն վտարման ավարտից հետո: (Լուսանկարը` NAVESH CHITRAKAR/REUTERS)

 Нечистые
14. Վտարումից հետո լվացված հագուստը… (Լուսանկարը` NAVESH CHITRAKAR/REUTERS)

 Нечистые
15. Aishi Devi Saud-ը «վտարման» ժամանակահատվածի ավարտից հետո՝ ավանդական հագուստով: (Լուսանկարը` NAVESH CHITRAKAR/REUTERS)

 Нечистые
16. Ուսուցչուհի Ռուպա Չանդ Շախը հանդես է գալիս «chaupadi» ծիսակարգի դեմ: Նա Legudsen գյուղի Shree Devi Mando դպրոցում փորձում է «լուսավորել» աղջիկներին: Որոշ աղջիկներ, ովքեր ներկա են եղել Ռուպայի դասերին, ցանկանում են թողնել այդ ավանդույթը, սակայն, ցավոք, նրանք կախված են իրենց ծնողներից, ովքեր ստիպում են նրանց մասնակցել վտարության այդ դաժան ավանդույթին: (Լուսանկարը` NAVESH CHITRAKAR/REUTERS)

 Нечистые
17. Որոշ ընտանիքներ, որոնք դադարել են մասնակցել ավանդույթին, ավելի են սկսում հավատալ նրա ուժին, եթե նրանից հրաժարվելուց հետո իրենց հետ թեկուզ փոքրիկ տհաճություն է պատահում: Լուսանկարում Sanu Bhul-ը (15 տարեկան) և Nirmla Kadayat-ը (16 տարեկան) պարում են երգի տակ, որում երգվում է «chaupadi»-ի մասին: Ուսուցչուհին ինչպես կարողանում է, փորձում է պայքարել այդ ավանդության դեմ: (Լուսանկարը` NAVESH CHITRAKAR/REUTERS)

 Нечистые
18. Dhuna Devi Saud-ը իր տանը: (Լուսանկարը` NAVESH CHITRAKAR/REUTERS)

 Нечистые
19. Bhogu Devi Saud  հրաժարվել է մասնակցել «chaupadi» ծեսին: (Լուսանկարը` NAVESH 
CHITRAKAR/REUTERS)

 Нечистые
20. Չնայած, որ 2005 թ.-ին Նեպալի Գերագույն դատարանը «chaupadi» ծիսակարգը անօրինական ճանաչեց և արգելեց այն, ծեսն առաջվա պես լայն տարածում ունի երկրի առավել հեռավոր շրջաններում:  «Մեռած» օրենքը ոչինչ չփոխեց  Achham-ի կանանց առօրյա կյանքում:  (Լուսանկարը` NAVESH CHITRAKAR/REUTERS)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել