Հիշում եմ, 90-ականների սկզբերին գնալ-գալուց մաքսային աշխատողների նման հագնված հանցագործները* անասունի պես քրքրում էին օդանավակայաններում, մեկ-մեկ շատ կեղտոտ բաներ էին անում, մի օր մամայիս մատանիից կպան, բա պետք ա մաքսատուրք վճարեք հենց ստեղ $50, լավ ա՝ մի քիչ խուժան վիճակ էր էն վախտ, էրևում էր՝ ով ուր գնաց, ինչ խոսեց, ես ու պապաս տեսանք, որ մի բան էն չի, գնացինք, հերս ոչ գրական բացատրական աշխատանք անցկացրեց։**
Մեկ-մեկ էլ խնդալու բաներ էր լինում, ասենք, մեկ էլ ասում էին՝ կոմպի դիսկետ չես կարա սահմանից անցկացնես, կարող ա մեջը պետական գաղտնիք ա։***
Ասածս ի՞նչ ա, երբ կարդում եմ «Չի թույլատրվում նաև տեղեկատվություն՝ տպագիր, աուդիովիզուալ և տեղեկատվության այլ կրիչների վրա, որոնց ներմուծումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք արգելված են» տողերը, էդ եմ հիշում, քանի որ որևէ արգելք + ռուս-հայկական դարավոր բարեկամական մենեջմենթ կարող են հրաշքներ գործել։
---
* հիմա հաստատ արդեն բարձր պաշտոնների են, CV-ներում էլ գրած ա «էսինչ թվից ծառայում է բլաբլաբլա»։
** բայց իհարկե, դա չէր աշխատի, եթե մի երկու շատ կոնկրետ սպառնալիք էլ չհնչեցներ։
*** freenet֊ը կար արդեն։