2015թ. կառավարության ծրագրի համաձայն հստակեցվելու է հաշմանդամ երեխա ճանաչված անձի նպաստի չափը: Սա նշանակում է, որ ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստի սահմանված չափերի վերաբերյալ կատարվել է փոփոխություններ:

Պետք է նշենք, որ սահմանվել են նպաստի չափերը. մասնավորապես ծերության նպաստ՝ 14 հազարի փոխարեն 16 հազար դրամ, առաջին խմբի հաշմանդամի և հաշմանդամ երեխա ճանաչված անձի համար՝ 19 հազար 600 դրամի փոխարեն՝ 21 հազար 500 դրամ, երկրորդ խմբի հաշմանդամի համար՝ 16 հազար 800 դրամի փոխարեն՝ 19 հազար դրամ, երրորդ խմբի հաշմանդամի համար 14 հազար դրամի փոխարեն 16 հազար դրամ: Կերակրողին կորցնելու դեպքում նպաստի չափը 14 հազար դրամի փոխարեն սահմանվել է 16 հազար դրամ, իսկ երկու ծնողին կորցրած 18 տարին չլրացած երեխայի կամ առկա ցերեկային ուսուցմամբ սովորող զավակի դեպքում՝ 70 հազար դրամի փոխարեն 80 հազար դրամ:

Ինչպես նաև փոփոխության է ենթարկվել պետական պաշտոն զբաղեցրած անձանց կենսաթոշակի չափը: Այն հաշվարկելու համար հիմք ընդունող կենսաթոշակի չափը սահմավել է 14 հազար դրամ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել