Interpress.am-ը գրում է․
Երբ ես համաձայնվեցի սաբոտաժի ենթարկել իմ անձնական կյանքի անապատային գերեզմանը՝ վերակենդանացնելով Robert Evans-ի՝ «Ինչպես կորցնել ընկերոջը 10 օրում» ֆիլմում Matthew McConaughey-ի և Kate Hudson-ի խաղացած կերպարների բարոյապես դատապարտելի արարքները, ես չէի տեսել ֆիլմը սկսած 2004 թվականից, երբ ես սարսափելի խմած էի օդանավում: Հիմնականում այսպես էր. Էնդի Անդերսոն անունով գրողը կարծում է, որ նա չափազանց լավն է կանանց համար նախատեսված ամսագրի համար: Դրա փոխարեն, նա ցանկանում է սյունակ գրել Կենտրոնական Ասիայի Տաջիկստան երկրի քաղաքացիական անկարգությունների մասին Cosmopolitan-ում: Ամսագիրը, որտեղ նա աշխատում է, փաստորեն ծիծաղելի է թվում նրան: Որպեսզի գոհացնի իր խմբագրին, նա համաձայնվում է ահավոր, աննախադեպ մի հանձնարարություն կատարել՝ կորցնել պոտենցիալ ռոմանտիկ ընկերոջը երկու շաբաթից էլ քիչ ժամանակում՝ անելով կանանց կողմից սովորաբար կատարվող բոլոր զզվելի արարքները, որոնք ստիպում են տղամարդկանց լքել մեզ: Լսե՞լ եք դրա մասին:
Այս ֆիլմում տիտղոսակիր «տղան» փոխտնօրեն Բեն Բերրին է: Էնդիի գործն այն է, որպեսզի գրավի, հմայի, իսկ հետո իր ներկայությամբ այնպես անի, որ Բենը նրան ընդմիշտ լքի: Մի անհանգստացեք, այստեղ շատ հիմար հակադիր խաղ էլ կա. Բենը իր գործընկերների հետ գրազ է գալիս, որ նա կարող է մինչև ընկերության առաջիկա երեկույթը ստիպել աղջկան սիրահարվել իրեն: Իսկ առաջիկա երեկույթը նախատեսված է կիրակի օրը՝ ՏԱՍՆ ՕՐԻՑ: Բենը դա այնքան շատ է ցանկանում, որ պատրաստ է անխղճորեն մոխրացնել մարդկային ոգին, մարդու զգացմունքները: Ես պատկերացնում եմ, թե նա որքան շատ է սիրում ադամանդներ:
116 րոպեների ընթացքում Բենն ու Էնդին գործում են դաժանորեն կոդավորված, գենդերային նորմատիվ հնարքներով: Ավա~ղ, ոչ մեկը ունակ չէ լքել մյուսին, որովհետև փողի խնդիր կա: Վերջ ի վերջո նրանք սիրահարվում են միմյանց Ամերիկայի 9/11-ից ավելի քիչ ժամանակ անց:
Կարո՞ղ եմ ես իրականացնել այս սարսափելի շոուի կենդանի դիարոման: Ես կարծում էի, որ կարող եմ: Դրանք «տասն օրեր» էին, որոնք խնդրահարույց էին իմ համար և, եկեք իրատես լինենք: Դա այս ֆիլմի կառուցվածքային ամբոջականությունն է: Որևէ մեկին արագ վանելը այդքան էլ դժվար չէ, սակայն դա նաև կլիներ արագ գործընթաց ու կարճ հոդված: Ես կփորձեի անել այնպես, ինչպես նա արեց և արարքները սկսել «քիչ ջղաձգողից» մինչև չափազանց նյարդայնացնողի՝ տասն օրում:
Պատահականորեն, ես նոր էի սկսել զբոսնել մի տղայի հետ, ով աշխատանքի համար եկել էր Լոս Անջելես: Այս հանգամանքը նրան լավ թեկնածու էր դարձնում, քանի որ մեր հարաբերությունները արդեն իսկ պիտանելիության ժամկետ ունեին: Դա այն ժամանակն էր, որ ես կարող էի ավարտել իմ պայմաններով՝ ստիպելով նրան ատել ինձ: Դուք կմտածեք, թե դա լավագույն բանը չէ, որ կարելի էր անել: Բայց եթե ես սովորեի «Ինչպես կորցնել ընկերոջը 10 օրում»-ից որևէ բան, ապա սերը կլիներ սարսափելի աբստրակտ հորինվածք: Բացի այդ, քնել գրողի հետ նույնն է, որ կարիճը ձեր տաբատի մեջ դնեք:
Նշում. Միշտ չէ, որ հնարավոր է վերականգնել ֆիլմի բոլոր փաստացի վարքերը, կամ, եկեք անկեղծ ասեմ, փորձել եմ վերականգնել առանց հիվանդանոցում հայտնվելու: Ստորև կտեսնեք, թե ինչ տեղի ունեցավ իմ և Միլլեր Լայթի միջև, ում ես կանվանեի աղքատ, հրաշալի մի մարդ: Դա Մեթյու ՄաքԿոնաղիի զարմիկի իրական անունն է, և ես չեմ ցանկանա, որ որևէ մեկը մոռանա դա:
ԱՌԱՋԻՆ ՕՐ. Զանգել չափազանց շատ
Համաձայն ֆիլմի, տղամարդկանց համար ատելի բաներից մեկը չափազանց շատ զանգեր ստանալն է: Ցավոք, ես ապրում եմ կանյոնում, ու այստեղ չափազանց դժվար է բջջային կապն օգտագործելը: Այնպես, որ ես պարզապես չափազանց շատ էի հաղորդագրություն գրում նրան: Պարզվում է, որ նա դրան նորմալ էր վերաբերվում, և նա նաև տոնուսը բարձրացնող միջոցներ էր օգտագործում: Նա պատասխան էր գրում, երբ որ ես հաղորդագրություն էի թողնում, անգամ եթե միանգամից չափազանց շատ էի գրում: Էհ, մարդ: Պարզ է, որ սա առաջին դեպքը, չէ, որ կինը փորձել է թողնել այս տղային:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ